Իսրայելական ոստիկանությունն անվանել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկու աջակիցների անունները, որոնք ձերբակալվել են կոռուպցիայի կասկածով լայնամասշտաբ հետաքննության ընթացքում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Ոստիկանությունը տվել է Կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերի և Նեթանյահուի նախկին մամուլի քարտոււղար Նիրա Հեֆետցայի անունները։Նրանք կասկածվում են կոռուպցիոն սխեմային մասնակցության մեջ, որի նպատակը եղել է Իսրայելի վարչապետի գործունեության դրական լուսաբանումը ԶԼՄ-ներում:
AP-ի տվյալներով՝ կոնկրետ այս գործով ոստիկանությունը դեռեւս չի նշել իր՝ Նաթանյահուի անունը, բայց սպասվում է, որ վարչապետը կհարցաքննվի: Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը պահանջել է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:
Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը