Նոր մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից /տեսաշար/

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վրացական 10 շենքի 44 բնակարանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է բակում կայանված 10-ից ավելի ավոտմեքենաներ և փլուզվել բնակարաններ: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև փրկարարներ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Առաջին իսկ պահից ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկություններին պայթյունը եղել է գազից և անփությության հետևանքով: Նշված բնակարանը վերանորոգվում էր և տան տերը այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են են նաև 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի մի քանի բնակարններ և այնտեղ բնակվելը վտանգավոր, թե ով փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այս պահին քաղաքացիներն էլ չգիտեն, պարզապես նրանք հայտնվել են փողոցում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am