ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամփոփում էր 2017 թվականի աշխատանքները: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարը նշեց, որ հաճախ հնչում են գնահատականներ, թե արդյունքները չեն երևում:
«Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երևանՀամակարգային վեց հիմնական ծրագրեր են իրականացվել այս ոլորտում »,- ասաց նա:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե նախարարը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները մեկ ամսում չեն երևում, սակայն դեռևս նախորդ կառավարության ժամանակաշրջանից խոսվում է այդ մասին, հիմա կարող է արդյոք նախարարը նշել, թե որքանով է կոռուպցիան նվազել այդ աշխատանքների շնորհիվ և հատկապես դատական համակարգում է այն մտահոգող, Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց թվային որևէ կոնկրետ գնահատական տալուց:
«Սակայն երբ ես նշում եմ, թե մենք ինչ քայլեր ենք կատարել, դա Ձեզ պետք է հուշի, թե սա դրակա՞ն է ազդելու գործընթացի վրա, թե՞ ոչ»,- պատասխանեց նա:
Մեկ այլ հարցի, թե միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ կարծես թե կոռուպցիան չի նվազում և հատկապես դատական համակարգն են մատնանշում, Դավիթ Հարությունյանն ասաց. « Համաձայն չեմ, թե միջազգային կառույցները պնդում են, որ կոռուպցիան դատարաններում չի նվազել, ԵՄ-ի ներկայացրած հանրային հարցման արդյունքները, ըստ որի՝ իրենք ակնհայտորեն տեսնում են վստահության աճի տենդենց: Դատական օրենսգրքում ներդրված գործիքները հստակեցրել և լայնացրել են առկա գործիքները և վստահություն հայտնեց, որ իրենց ազդեցությունը կունենան:Եթե Դուք ինձ հարց ուղղեք, թե արդյոք դատական համակարգը փոխվել է, թե ոչ, ապա, որպես նախկինում արդարադատության նախարար աշխատած անձ, վստահեցնում եմ ` պատասխանը նորից միանշանակ է. այո՛, էական է փոխվել»,-ասաց նախարարը և կոչ արեց համեմատություն անցկացնել և գնալ դատարան, վերցնել տասը տարի առաջվա դատական ակտ և ներկայիս դատական ակտ և տեսնել, թե արդյոք որակը նույնն է:
«Դուք կտեսնեք որակի վիթխարի, էական աճ: Սա ընդամենը որպես ֆիքսված արտացոլում, թե շարժվում է արդյոք համակարգը առաջ, թե ոչ»,- հավելեց նա:
Հրագրողներից մեկը նախարար Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է այս ընթացքում այնպես ստացվել, որ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել դատապարտյալների, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել իշխանության հետ. մասնավորապես՝ Վազգեն Խաչիկյան, Մարգար Օհանյան, որոնք իշխանությանը բազմաթիվ ծառայություններ են մատուցել:
«Խորհուրդ եմ տալիս, որ դիմեք նախագահի աշխատակազմ, որովհետեւ ես ուղղակի առնչություն չունեմ այդ գործընթացի հետ եւ չեմ կարող ցուցակը տալ: Բայց վստահեցնում եմ, որ բազմաթիվ անձիք, ովքեր քաղաքականության հետ կապ չեն ունեցել, ստացել են ներում եւ դա փաստ է, բայց քանի որ անուններ չեմ կարող տալ, առաջարկում եմ, որ դիմեք նախագահի աշխատակազմ»,- ասաց նախարարը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը