Այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամփոփում էր 2017 թվականի աշխատանքները: 6 գերակա խնդիր եւ 11 միջոցառում.դրանց կատարման գնահատականը կազմել է 92 տոկոսից ավելի,տեղեկացրեց նախարարը:
«Այս ընթացքում մշակվել եւ ընդունվել է վեց սահմանադրական օրենք, իսկ այս պահին ԱԺ-ում է վերջին սահմանադրական օրենքը. դա Հանրաքվեի մասին օրենքն է:Նախարարության համար կարեւոր է եղել ողջամիտ ժամկետում դատական գործերի քննումը, որի շրջանակներում օպտիմալացվել են դատարանները եւ նվազել դատարանների ծանրաբեռնվածությունը »,- ասաց նա:
«Օրենքով ստեղծել ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարան: Նպատակը եղել է դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխել եւ այն հավասարեցնելով մենք կարծում ենք, որ լուծել ենք շատ կարեւոր խնդիր: Մասնագիտացման առումով 2019 թվականին ստեղծելու ենք սնանկության դատարանը, իսկ մինչ այդ քայլեր ենք ձեռնարկում, որ համապատասխան դատավորների խումբ ստեղծվի»,- ասաց նախարարը:
Լրագրողներից մեկը նախարար Հարությունյանից հետաքրքրվեց, թե որպես արդարադատության նախարար ի՞նչ է կարծում, Հայաստանում քաղբանտարկյալներ մասին,կան արդյո՞ք մեր երկում քաղբանտարկյալներ :Նախարարը տվեց նման պատասխան.«Ես այս հարցին բազմիցս եմ անդրադարձել: Այսօր կարճ կպատասխանեմ՝ ոչ, կարծում եմ, քաղբանտարկյալներ չկան»:
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը