Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանի ավագանիում օրերս տեղի ունեցած միջադեպին և կատարվածը համարել «ոչ բարեկիրթ ու մեր մշակույթին անհարիր»։
«Երևանի ավագանիում ոչ բարեկիրթ ու մեր մշակույթին անհարիր գործողություններ, ցավոք սրտի, տեղի են ունեցել երկու կողմից», -հայտարարեց Հարությունյանը՝ դատապարտելով կատարվածը։
«Նուբարաշեն» քրեակատարողականի խնդրի մասին խոսելիս էլ նշեց, որ հողե սողանքի հետեւանքով կոյուղատար համակարգը վնասվել է:
«Խնդրի լուծումը իրականում շատ պարզ չէ, այն լուծումը, որ հիմա է տրվում, ժամանակավոր է: Անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատանքների նախագծեր կազմելուն: Այս տարի պատրաստվում էինք իրականացնել գնում: Ինչ նշանակում է՝ պատասխանատու՞ է պետական մարմինը տիրող իրավիճակի համար, բնականաբար՝ այո, մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար: Այստեղ որեւէ գաղտնիք չկա եւ երբեք չենք խորշել պատասխանատվությունից: Մենք պատասխանատու ենք, որ այնտեղ շենքային պայմանները լավը չեն, առողջապահական խնդիրներ կան: Բնակիչների խնդիրը կլուծվի, բայց դա չի նշանակում, որ խնդիրն ամբողջապես կլուծվի»,- ասաց նա:
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը