Մյունխենի վեհաժողովը՝ աշխարհին սպառնացող վտանգների մասին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Իրանն ու Իսրայելը մեղադրում են միմյանց Մերձավոր Արեւելքում ագրեսիա իրականացնելու մեջ։ Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, որ Իրանը մի քանի տարվա ընթացքում կտիրապետի միջուկային զենքի։ Բենյամին Նեթանյահուն Մյունխենում անցկացված Անվտանգության հարցերով վեհաժողովում հայտարարեց, թե հաշվված տարիներ են մնացել, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Այս համատեքստում մեծաթիվ վերլուծաբաններ են նշում, որ միջազգային ասպարեզում աղմուկ բարձրացնելով, Նեթանյահուն փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իրեն կոռուպցիայի մեջ մեղադրող փաստերից։ Ելույթի ժամանակ Նեթանյահուն ցուցադրում էր, իր խոսքերով ասած, իրանական անօդաչու թռչող սարքի մի մաս, որը նրա խոսքերով ոչնչացվել է իր երկրի տարածքում։ Նրա խոսքերով, Իրանի ագրեսիան մյուս կողմից ունի դրական ազդեցություն։ ՝՝Դրա հետեւանքով սերտանում են հարաբերություններն արաբների ու իսրայելցիների միջեւ։ Իսկ դա զավեշտալի կերպով կարող է ուղի հարթել դեպի իսրայելապաղեստինյան խաղաղության համար՛՛, հայտարարեց նա, երբ դրանից միայն ժամեր առաջ էր Իսրայելը ռազմական հարձակումներ գործում ընդդեմ Գազայի գոտու պաղեստինյան դիրքերի, դառնալով երկու մարդկանց զոհվելու պատճառ։ Դրանից առաջ ռումբային հարձակում էր իրականացվել ընդդեմ իսրայելցի զինվորականների, ինչի արդյունքում վիրավորվել էր 4 զինվորական։ Նույն վեհաժողովում Իրանի արտաքին գործերի նախարարն Իսրայելի վարչապետի խոսքերն անվանեց ՝՝մուլտֆիլմ՛՛։ Ջավադ Զարիֆի խոսքերով, ՝՝Իսրայելն ագրեսիան եւ զանգվածային ճնշամիջոցները դարձրել է քաղաքականություն՝ ընդդեմ իր հարեւանների։ Իր համար քաղաքականություն է ընտրել դեպի Սիրիա, Լիբանան ու արաբական այլ երկրների տարածքներ ներխուժումները՛՛։ Իսկ Իրանը, ըստ Զարիֆի, տարածաշրջանի համար որոնում է փոխհարգանքի վրա հենված խաղաղություն։ Միջուկային սպառնալիքի թեման լայնորեն քննարկվեց նաեւ նման զենքեր ձեռք բերելու նպատակ ունեցող Հյուսիսային Կորեայի առնչությամբ։ Իսկ քանի դեռ մի կողմից դատապարտում են միջուկային զենքեր ձեռք բերելու ջանքերը, մյուս կողմից այդպիսի զենքեր ունեցող երկրները փորձում են զարկ տալ միջուկային իրենց զինանոցին։ Ինչպես Միջուկային զենքերը ոչնչացնելու միջազգայի արշավ խմբի անդամներից, Նոբելյան խաղաղության դափնեկիր Բեաթրիս Ֆինն է ասել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, ՝՝ Հարկավոր է հիշեցնել բոլոր երկրների կառավարություններին, որ եթե շարունակենք այս քաղաքականությունը, մի օր ուժի մեջ կդրվեն միջուկային զենքերը։ Այդ պատճառով հարկավոր է մտածել դրանք ոչ թե ավելացնելու, այլ՝ ոչնչացնելու մասին՛՛։ Մյունխենի վեհաժողովը ցույց տվեց, թե որքան մեծ է բաժանումն աշխարհի շատ ու շատ հատվածներում ու հատկապես՝ Մերձավոր Արեւելքում։ Սակայն նաեւ կարողացավ ինչ որ չափով մեծացնել իրազեկությունն այն մասին, թե ինչ կարող է պատահել աշխարհին, եթե այսօր չմտածենք միջուկային զենքերը կրճատելու ու ոչնչացնելու մասին։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am