Ճարտարապետները նամակ են ուղարկել Կարեն Կարապետյանին

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018–2022 թվականների մաստեր պլանը հանրային քննարկման է ներկայացվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այն հրապարակել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել: Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ:

Ըստ պլանի՝ ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Կքանդվի նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը:
Նշենք, որ զուգահեռ նախատեսվող աշխատանքների՝ ճարտարապետներն ավելի քան երկու տարի մասնաշենքի ամբողջական պահպանմանն ուղված քայլեր էին ձեռնարկում: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Փաստ»–ի հետ զրույցում ավելի վաղ ներկայացված մաստեր պլանի վերաբերյալ իր դիրքորոշումն էր հայտնել ու նշել, որ ճարտարապետները պետք է քննարկում անցկացնեն՝ հասկանալու իրենց անելիքները «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման ուղղությամբ: Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ քննարկում եղե՞լ է արդյոք, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել: «Մենք քննարկել ենք և, ինչպես միշտ, եկել ենք այն եզրահանգման, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը պետք է պահպանվի: Կոնցեսիոներն անընդհատ բերում է իր նախագիծը և որպես նախապայման դնում է այն հանգամանքը, որ մասնաշենքն անպայման պետք է քանդվի: Իսկ մենք խնդրում ենք, որ էդուարդո Էռնեկյանը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատկանում է Է. Էռնեկյանին.- խմբ.) և իր նախագծային խումբը առանց որևէ նախապայմանի մեզ հետ քննարկման մասնակցեն՝ առաջնահերթությունը դնելով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի պահպանման խնդրի, ինչպես նաև մնացած բոլոր խնդիրների վրա»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը: Մկրտիչ Մինասյանը հայտնեց, որ Հայաստանի ճարտարապետների միությունը հարցի առնչությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ է հղել: «Նամակում մասնավորապես խնդրել ենք հարցն այնպես դիտարկել, որ մենք կարողանանք պահել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը»,- ընդգծեց ճարտարապետը՝ հավելելով, որ առայժմ որևէ պատասխան չեն ստացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am