Ահաբեկչության դեմ համատեղ կպայքարե՞ն
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ,որի ընթացքում քննարկել են իրադրությունը Սիրիայում, մասնավորապես Աֆրինի և Իդլիբի շրջաններում:
Անդրադարձել են սիրիական խնդրի լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես Աստանայի և Սոչիի գործընթացներին:
