«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է նվազեցնել ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերը: Ընդ որում, բուհի ղեկավարությունն այս քայլին գնացել է ֆակուլտետում բարեփոխումների անվան տակ, ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի նախաձեռնությամբ:
Բայց նկատենք` ժամաքանակների կրճատումն իր հետեւից կբերի նաեւ աշխատավարձերի նվազեցման: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոսներից շատերը պնդում էին, որ դրա հետեւանքով միգուցե ոմանք գործազուրկ դառնան: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, այն լուծվելու է ապրիլի վերջին: Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես: Ինչպես գիտխորհուրդը կորոշի, այդպես էլ կլինի»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը