Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում

«Փաստ» օրաթերթը գրում է. ,Երևանի Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցի աշակերտների մի շարք ծնողներից «Փաստ»–ը ահազանգ է ստացել: Մասնավորապես՝ դպրոցում պարտադրվել է առաջիկայում կայանալիք համերգի ամենաքիչը 2 տոմս գնել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 2000 դրամ է: Ծնողները նշում են, որ տոմսեր գնելը պարտադրվում է բոլորին, անկախ նրանից, թե իրենց երեխան մասնակցելու է համերգին, թե ոչ: Բացի պարտադրանքից, որն անընդունելի է, խնդիրն այն է, որ ուսման վարձերի թանկացման ու առանց այդ էլ առկա սոցիալական պայմանների ֆոնին ծնողներից ոչ բոլորն են ի վիճակի գնել տոմսերը: Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանից: Ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով պարտադրելու հնարավորությունը, Տ. Հեքեքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց. «Ավելի հակված եմ նրան, որ գուցեև ինչ–որ մի ուսուցիչ, ռուսի ասած՝ «перестаралась»: Բայց մենք մինչ այդ հարցրել ենք՝ կարո՞ղ եք գնել: Եթե կարող եք, ուրեմն՝ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ելույթ կունենանք: Դեռ հունվարին ենք հարցում արել ու ասել՝ եթե երկուական տոմս ենք վերցնում, կարողանում ենք տակից դուրս գալ: Երբ ուսուցիչները տալիս են իրենց համաձայնությունը, գործընթացը սկսում ենք: Հիմա եթե ինչ–որ ուսուցիչ որոշել է իրեն չափից ավելի «կոտորել», արդեն պետք է հասկանանք՝ ո՞վ է և ինչո՞ւ է այդպես արել: Իսկ եթե դա ծնողին թվացել է, դա ևս պետք է հասկանանք»: Տիգրան Հեքեքյանը շեշտեց, որ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի վարձակալության գումարը բարձրացել է, բայց այդ գումարը դպրոցը չունի: Դպրոցի դահլիճում էլ չեն տեղավորվում: «Դպրոցը մոտ 600 աշակերտ ունի: Այնպես չի լինում, որ ինչ–որ երեխա ինչ–որ համերգի չլինի: Իսկ այդ օրը համույթների համերգ է: Այս դեպքում անգամ մեծ դահլիճի պարագայում այն ռեսուրսը չկա, որ սաները կարողանան զգեստափոխվել և պատրաստվել: Կամերային երաժշտության տունը մի երկու անգամ վարձակալեցինք, 2–3 անգամ մատչելի էր վարձակալությունը, բայց էլի զգեստափոխվելու տեղ չկար»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am