Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցք ձեւավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեեւ մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»:

Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան ձեւաչափով բանակցության նշույլներ:

Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, եւ հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը: Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երեւանն ինչպե՞ս եւ ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը: Մյուսը հանգամանքը, որը նաեւ ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով: Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է: Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռեւս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, եւ Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաեւ շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էութան էներգետիկ անկախություն Ռուսաստանից: Եվ այդպիսով, իրավիճակը երկու գործոններով հանգում է մի կետի՝ Ռուսաստան: Օգոստոսին Սերժ Սարգսյանը գազամուղի մասով, օրինակ, ասել էր, թե հարցը ընդամենը փորձագիտական քննարկումների մակարդակում է: Այդ տեսանկյունից մոտ կես տարի հետո Սարգսյանի հայտարարությունը պետք է գնահատել առաջընթաց: Այդ ամենով հանդերձ, սակայն, իրավիճակը անկասկած լինելով ուշադրության արժանի, այդուհանդերձ պարունակում է հարցեր, դրանցից առանցքային երկուսին հատկապես սպասող պատասխաններով՝ ո՞ր երկրների հետ է բանակցում Երեւանը, կա՞ Ռուսաստանը դրանց մեջ, հատկապես, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ հաջողության դեպքում շահող երկրների շրջանակը կլինի ավելի մեծ: Կա՞ Եվրոպան այդ բանակցության մեջ, եւ արդյոք ե՞րբ է Երեւանը պատրաստվում նախաձեռնել միասնական բանակցային ձեւաչափ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am