Բացառիկ տեսանյութ` Երևանում դժոխային արագությամբ շումախերական ավտովթարից. տուժածների մեջ է ֆուտբոլիստ և ԵՊՀ-ի ուսանող

Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում փետրվարի 17-ին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դժոխային արագությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի բաշխման հանգույցին, այնուհետև ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։ Վթարի հետևանքով վարորդը՝ Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Օհանյանը և ուղևորներ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Սահակյանը, 23-ամյա Խաչիկ Կարապետյանը և 22-ամյա Սարգիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորներից Մ. Սահակյանը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Խ. Կարապետյանը Երևանի Պետական Համալսարանի ուսանող է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց, Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել էր ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն: Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am