Շաբոյանը նոր առաջարկներ է արել

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում հակասություններ կան: Այս մասին Մոսկվայում` ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստի ժամանակ ասել է երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունից, Շաբոյանը նաեւ ներկայացրել է առաջարկներ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները փոփոխելու վերաբերյալ: Մասնավորապես, Արտակ Շաբոյանը խոսել է այն մասին, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը եւ պանրային արտադրանքը, թթվասերը եւ թթվասերային արտադրանքը եւ այլն: Սակայն ուսումնասիրությունները փաստում են, որ այդ անվանումները միմյանց խիստ նման են եւ սպառողների մոտ առաջացնում են շփոթություն. «Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսական, թե կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար»: Շաբոյանն առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված, ինչպես օրինակ կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ եւ այլն: Սակայն, կարագի մասով էլ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Խնդիրն այն է, որ ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն, ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաեւ բուսական յուղ: Քանի որ այն ռուսական ծագման է, ապա Հանձնաժողովը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին եւ ստացել պատասխան, որտեղ նշված է, որ բուսական յուղով պատրաստված կարագը հանդիսանում է դիետիկ արտադրանք: Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի, այստեղ առկա է ակնհայտ հակասություն. մի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաեւ բուսական ծագման, որը դիետիկ սննդամթերք է: Արտակ Շաբոյանը գործընկերներին առաջարկել է այս մասով փոփոխել տեխնիկական կանոնակարգը՝ հստակ նշելով, թե որոնք են դիետիկ նշանակությամբ ապրանքներին ներկայացվող պահանջները: « Մենք նման արտադրատեսակը հայտնաբերել ենք Հայաստանում, սակայն պարզել ենք, որ օրենսդրական բացի հետեւանքով առաջացած այս խնդիրը առկա է նաեւ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում»: Արտակ Շաբոյանի առաջարկը հավանության է արժանացել գործընկեր կառույցների ղեկավարների կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել առաջիկայում միջոցներ ձեռնարկել՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am