«Առաքելական Հայաստան». «Ռոսիա» հեռուստաալիքի անդրադարձն «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը» (տեսանյութ)
«Ռոսիա Կուլտուրա» («Россия Культура») հեռուստաալիքով հեռարձակվել է «Ոտքով…» հաղորդման նոր մասը՝ նվիրված «աշխարհում առաջին քրիստոնյա պետությանը»՝ Հայաստանին:
Հեղինակ-վարող Միխայիլ Ժեբրակն «Առաքելական Հայաստան» խորագրով անդրադարձը սկսել է Մոսկվայում գտնվող Փրկչի տաճարից և պատմել, թե ինչպես է Հայաստանը դարձել քրիստոնեական երկիր:
