ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության որոշմանը, որի համաձայն՝ առաջիկայում Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով, հաստատեց, որ մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և կոդեին պարունակող դեղամիջոցները դեղատներից բացթողնվելու են միայն դեղատոմսով:
«Նոր օրենքով նախատեսվում է դեղերի բացթողման կարգ, ու եթե նախկինում դրանց վերահսկման մեխանիզմներ չեն եղել, ապա նոր օրենքով որոշակի վերահսկման գործառություներ է սահմանված է: Այսպիսով նախ բժիշկների համար դեղատոմսի դուրսգրումը կապահովի վերահսկողություն, որ նա ճիշտ դեղեր է նշանակել, իսկ հիվանդին էլ դեղատոմսի առկայությունը թույլ կտա օգտագործել ճիշտ դեղ՝ ստույգ քանակով: Դեղ վաճառելու պրոցեսից մենք ուզում ենք անցում կատարել դեղի բացթողման», - նշեց նա:
Ինչպես բացատրեց՝ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ հիվանդներ ինքնաբուժությամբ են զբաղվում՝ գնում են դեղատուն, տեղում գանգատվում և որևէ դեղ գնում ցավը մեղմելու համար:
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը