Չես հասկանում՝ ինչ կարգավիճակում են, թղթախաղ են խաղում կամ թմրամիջոց, ալկոհոլ օգտագործած են, թե ոչ. Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ավտոմեքենան թույլ չեն տալիս կանգնեցնել քաղաքապետարանի ավտոկայանատեղիում: Այսօր՝ փետրվարի 19-ին, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ փետրվարի 14-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո իրենց արգելում են մեքենան կայանատեղիում կանգնեցնել: «Քաղաքապետարանի ավտոկայանատեղիում իրենց մեքենաները կայանում են պատահական մարդիկ, չես հասկանում, թե ինչու են մուտք գործել այստեղ: Այն մեքենան, որը տրամադրվել է մեր խմբակցությանը, թույլ չեն տալիս կայանել այստեղ: Իրավունք ունենք ասելու, որ խուլիգաններն իրավունք ունեն մուտք գործել քաղաքապետարանի տարածք առանց որևիցե արգելքի, նաև պետք եղած դեպքում էլ ավագանու անդամների նկատմամբ բռնություն գործադրել»,-նշել է նա: Այնուհետև Զարուհի Փոստանջյանը լրագրողներին հրավիրել է քաղաքապետարանում աշխատող վարորդներին հատկացված սենյակ, որտեղ ցույց է տվել, թե ինչով են նրանք զբաղված ամբողջ օրը. «Ահա տեսնում եք թղթախաղեր են, նարդի: Չես հասկանում՝ ինչ կարգավիճակում են, թղթախաղ են խաղում, ինչ են անում, կամ թմրամիջոց, ալկոհոլ օգտագործած են, թե ոչ: Ոստիկանությունը փոխանակ զբաղվի իրենցով, այլ խոչընդոտում են մեր, ձեր աշխատանքը»: Այս ամենին միջամտել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի շենքում առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելն արգելվում է. «Վարչական շենքում կան գործող ներքին կանոնակարգեր, ով չի ենթարկվում, օրենքով սահմանված կարգով լիազորությունները կասեցվում են: Խնդրում եմ դադարեցնել նկարահանումները և դուրս գալ քաղաքապետարանի շենքից»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am