«Մրսած» Պուտինն ընդհատակ է անցել, իսկ ռուսներ, այնուամենայնիվ, զոհվել են ԱՄՆ-ի հարվածներից

Մոսկվան ի վերջո խոստովանեց, որ Սիրիայում «հնարավոր է» ռուսներ են զոհվել: Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտնում է Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին։ «Մրսած է, բայց կշարունակի աշխատել», - հայտարարում էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Վլադիմիր Պուտինը, ինչպես նկատում է մամուլը, թերևս նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մրսել է, վատառողջ է եղել, բայց այդ մասին պաշտոնական աղբյուրները հրապարակավ երբեք չեն խոսել։ Ինչո՞ւ են Պուտինի մրսածության մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվում և քննարկվում. Արևմտյան մամուլը հեգնում է՝ նախագահ Պուտինի մրսածության լուրերը կասկածի տակ են դնում ռուսաստանցի առաջնորդի տոկունության, դիմացկունության մասին լեգենդները՝ հատկապես այս նախընտրական շրջանում։ Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հանրությանն է ներկայացել «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի ավարտին։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ Պուտինը վատառողջ է՝ նրա ձայնը սովորականի պես չէր, փոքր-ինչ խռպոտ էր, և նա հաճախ հազում էր։ Ռուսաստանյան մամուլը նկատում է, որ նախագահը գրեթե նույն վիճակում էր նաև անցյալ շաբաթ Սիբիրում՝ նախընտրական այցի ժամանակ։ Նա դժվարությամբ էր խոսում, երբեմն էլ` խոսքում վրիպում։ Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինը ստիպված է եղել հետաձգել կամ չեղարկել մի շարք հանդիպումներ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, շտապել է հերքել լուրջ հիվանդության մասին ենթադրությունները՝ նշելով, որ Պուտինը շարունակելու է աշխատանքը Կրեմլում կամ մերձմոսկովյան նստավայրում՝ Նովո-Օգարյովոյում։ «Մրսած է, բայց օրակարգը պահպանվում է։ Ձմեռ է, ինքներդ եք հասկանում», - ասել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի հիվանդության լուրը ռուսաստանյան համացանցի ամենաքննարկվող թեմաներից է։ Օգտատերերից շատերն են նկատում, որ Պուտինի հիվանդության մասին լուրեր հաճախ են շրջանառվել, հատկապես, երբ նրան պետք էր երկար ժամանակով բացակայել, սակայն երբեք պաշտոնապես չէր հաստատվում։ Գուցե մարտավարությունը շատ ավելի պարզ է. ցույց տալ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը սովորական մարդ է, և իր խնդիրները ռուաստանցիների խնդիրներին մոտ են։ Այսպես, Պուտինի նախընտրական «մրսածությունն» համընկավ մի շատ ուշագրավ, եթե չասենք սկանդալային իրադարձության հետ: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ռուսաստանյան և արևմտյան լրատվամիջոցները հետևողականորեն պնդում էին, թե Դեր էզ Զորում տասնյակ ռուսաստանցիներ են զոհվել՝ Սիրիայի նախագահ Ասադին աջակցող ուժերի և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի միջև բախումների հետևանքով: Ամերիկյան կողմը պնդում է, թե սկսել է օդային հարվածներ հասցնել, երբ կառավարամետ ուժերը հարձակվել են Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի վրա: Եվ ահա, Մոսկվան ի վերջո խոստովանեց՝ Սիրիայում «ենթադրաբար» ռուսներ են զոհվել: Օրեր շարունակված հերքումներից հետո պաշտոնական Մոսկվան երեկ առաջին անգամ հաստատել է, որ անցած շաբաթ Սիրիայում «ենթադրաբար» հինգ ռուսաստանցի է զոհվել: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, միաժամանակ, ապատեղեկատվություն է որակել արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները ռուսական բանակի մեծածավալ կորուստների մասին, ընդգծելով՝ զոհերը Ռուսաստանի զինված ուժերի հետ որևէ կապ չեն ունեցել: Համաձայնեք, որ վերջին իրադարձություններն, իսկապես, սկանդալային են. Մոսկվան ի սկզբանե հակված է եղել ցույց տալ, թե այդ տարածքում ռուսներ չեն եղել, սակայն մեկ շաբաթ անց, երբ միջազգային մամուլը համառորեն գրում էր ռուսական կողմի ունեցած զոհերի մասին՝ Մոսկվան ստիպված դա խոստովանեց: Իսկ ի՞նչ պատասխան քայլի կդիմի փոքր-ինչ «մրսած» Պուտինը՝ ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am