Քիչ էր մնում պատմության մեջ մտներ որպես «հայկական Հայր Գապոն».ՌՀՄ-ն ՝Ռուբեն Գևորգյանի մասին

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության  պարզաբանումը համացանցում քաղաքացի Ռուբեն Գրիգորյանի՝ իրականությունը խեղաթյուրող  հայտարարությունների վերաբերյալ. Վերջին շրջանում ինչպես հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարների, այնպես էլ մեր հանրության շարքային անդամների կողմից հաճախակի են դարձել ՌՀՄ դիմումները՝ կապված ոմն Ռուբեն Գրիգորյանի ճղճիմ հրապարակումների հետ, որտեղ արդեն որերորդ անգամ իր  տգեղ վարքով վերջինս արժեզրկում է մեր եկեղեցու, երկրի, մեր համայնքի, իսկ այժմ նաև ՌՀՄ բարի համբավը: Ժամանակին այդ քաղաքացին հռչակվեց նրանով, որ համացանցում սկսեց Հայ առաքելական եկեղեցու հասցեին կոպիտ և վիրավորական ուղերձներ տարածել: Երեք տարի առաջ նա քիչ էր մնում պատմության մեջ մտներ որպես «հայկական Հայր Գապոն»՝ փորձելով հայ երիտասարդների մի խմբի հետ Մոսկվայի քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված երթ նախաձեռնել իր գրասենյակից դեպի հայկական եկեղեցի: Այն ժամանակ  ՌՀՄ միջամտության և հեղինակության շնորհիվ հնարավոր եղավ  խուսափել  բացասական հետևանքներից, որոնց կարող էր բերել  Գրիգորյանի ծրագրած սադրանքը: Հավանաբար, մանկությունից փառքի մասին երազող, բայց դրա համար անձնական բավարար կարողություններ չունեցող քաղաքացի Գրիգորյանը  դեռ այդ պահից սկսած բաց չի թողնում իր անձի  նկատմամբ ուշադրություն գրավելու հնարավորությունը՝ օգտագործելով  այնպիսի անուններ, ինչպիսիք են Արա Աբրահամյանը, Լևոն Հայրապետյանը և այլն: Ակնհայտ է, որ քաղաքացի Գրիգորյանի ձանձրալի պասկվիլներն այդպես էլ կկորչեին անհայտության մեջ, եթե դրանք չսկսեին ակտիվորեն տարածել ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հավանաբար, կիսում են «բարոյականության ջատագով» Գրիգորյանի հայացքները: Նպատակային լսարանի հետ երկխոսության համար քաղաքացի Գրիգորյանը, թերևս, կարող է իր ուղերձներն այսուհետ կատարել ադրբեջաներենով: Զարմանալի չէ, որ Ռուբեն Գրիգորյանին, որի սեղանի գիրքը, ըստ իր իսկ լուսանկարների, «Ղուրանն» է, դուր չի եկել այն փաստը, որ Արա Աբրահամյանի միջոցներով վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ Երևանում կառուցվեց Ռուս ուղղափառ եկեղեցու նոր տաճար: Նրան նաև դուր չի գալիս, որ Արա Աբրահամյանը ծնվել է Մալիշկա գյուղում և ռուսերեն վարժ չի խոսում: Դա, ըստ այդ նախանձից և չարությունից մթագնած  փոքրիկ մարդուկի՝ ուղղակի ծանր հանցագործություն է Արա Աբրահամյանի կողմից, ով մեկ օրվա ընթացքում հասցնում է այնքան կարևոր ու պիտանի գործ անել, որքան քաղաքացի Գրիգորյանն իր ապրանքադրամային սահմանափակ մտածողությամբ ամբողջ կյանքում երազել չի կարող: Ըստ այդմ, երկրորդ խորհուրդը քաղաքացի Գրիգորյանին. Արա Աբրահամյանի գործունեության մասին տեղեկատվություն  պետք է քաղել ոչ թե նախանձից և չարությունից մթագնած սեփական երևակայությունից, այլ  սկզբնաղբյուրներից՝ օրինակ ՌՀՄ կայքէջից (www.sarinfo.org), որտեղ արդեն երկու տասնամյակ  տեղադրվում է ճշմարտացի, փաստերով հիմնավորված տեղեկատվություն: Տեղեկատվություն, որը գիտեն և հաստատում են տասնյակ հազարավոր մարդիկ: Դրանք Բաքվից և Սումգայիթից Երևանում  Արա Աբրահամյանի կողմից  բնակարաններ ստացած փախստականներն են, արդեն 20 տարի Երևանում գործող բարեգործական ճաշարանում ամեն օր որակյալ սնունդ ստացող մեր չքավոր քաղաքացիները, աֆրիկյան գերությունից ազատագրված օդաչուներն ու նավաստիները, Մոսկվայի բուհերում հայոց լեզուն ուսումնասիրող ուսանողները, ովքեր Արա Աբրահամյանի աջակցությամբ ամեն տարի վերապատրաստվում են Հայաստանում, ինչպես նաև հայ գիտնականները, կոմպոզիտորները, նկարիչներն ու գրողները, ովքեր Հայաստանում անցկացվող ամենամյա  մրցանակաբաշխություններում  ՌՀՄ  մրցանակների են արժանանում, Ռուսաստանի և Հայաստանի գյուղերում հրդեհի պատճառով  տանիքը կորցրած ընտանիքները, տեսողական խնդիրներ ունեցող շնորհալի երաժիշտ-կատարող աղջիկը, ով Արա Աբրահամյանի աջակցությամբ  2018 թվականը  դիմավորեց նոր բնակարանում: Արա Աբրահամյանի բարեգործությունների և հայանպաստ գործունեության մասին կարող են վկայել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարները, որոնց Արա Աբրահամյանը ներգրավում է  հայաստանանպաստ գործունեության մեջ, Հայաստանի և Արցախի ավելի քան 1000 դպրոցների աշակերտները, ովքեր մասնակցում են «Երգը՝ բարեկամության կամուրջ» ամենամյա փառատոնին, հասարակական, քաղաքական, մշակույթի և սպորտի  գործիչները, ինչպես նաև պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները: Ինչ վերաբերում է քաղաքացի Գրիգորյանին, մենք վստահ ենք, որ իր մեքենայությունների համար նա պատասխան կտա օրենքի առաջ, իսկ հասարակության ուշադրությունը շեղելու նրա փորձերը նույնքան անհեռանկարային են, որքան Հայ առաքելական եկեղեցին պարսավելու իր իսկ վերջին փորձերը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am