Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ինչու են հայր ու որդի ծեծել ոստիկանին/տեսաշար/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանություն հայտնել են, որ «ձախ վերին և վերին հոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կապուտան գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանն է, ով իրենց գյուղում ծեծի է ենթարկվել համագյուղացիների կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ենոքյանին ծեծի ենթարկելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկվել Կապուտան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Արամայիս Պետրոսյանը և 49-ամյա Արմեն Պետրոսյանը։ Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Կապուտան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող հուշարձանի մոտ, որի ժամանակ Ա. և Ա. Պետրոսյանները ոչ միայն ծեծի են ենթարկել Վ. Ենոքյանին, այլև վնասել են նրան պատկանող Mitsubishi մակնիշի 34 ՍD 552 համարանիշի ավտոմեքենան՝ կոտրելով կողային ու դիմային ապակիներն ու վարորդի դռան եզրային հատվածը։ Փաստի առթիվ հետաքննիչ Արշակ Շահնազարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի խումբ կապուտանցիներ, ովքեր չցանկացան տեսանկարահանվել, ասում էին. «Վ. Ենոքյանը Ոստիկանության աշխատակից է, ում գյուղում հարգանքով են վերաբերվում՝ իր ապրելակերպով ու պահելաձևով, իսկ Ա. և Ա. Պետրոսյանները հայր ու որդի են, որոնց գյուղում ավելի շատ ճանաչում են կռվարարների։ Եվ նրանք, իմանալով, որ Վ. Ենոքյանը կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը, իրենք էլ իրենց հերթին դիմել են Ոստիկանություն և հայտնել, որ իբրև Վ. Ենոքյանը իրենց աղջկան բռնաբարել է։ Ողջ գյուղը գիտի, որ էդ վարկածը հայր ու որդու կողմից հորինված է, նման բան չկա։ Նրանք փորձում են այդ եղանակով ջրից չոր դուրս գալ։ Վանիկն ու նրանց աղջիկը ծանոթ են եղել, սակայն այդ տեղեկությունը նրանց զառանցանքներն են»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս դեպքով նույնպես առանձին նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ Իսկ աղջկան նույնպես տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Արմեն և Արամայիս Պետորսյանների կողմի ծեծի ենթարկված 26-ամյա Վանիկ Ենոքյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am