Արմեն Սարգսյանն աշխատավարձ չի ստացել. էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից արված այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ունեցվածքի մասին հայտարարագրեր չի ներկայացնում: Կառույցը պարզաբանել է. «Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումն ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձեւակերպումների առնչությամբ հայտնում ենք. Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչեւ սույն թվականի մարտի 30-ը): Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաեւ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով): Դրա վերաբերյալ առկա է նաեւ պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում»,- ասված է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանման մեջ:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am