Նոր մանրամասներ.ինչ են պատմել ինքնասպան եղած կնոջ և երեխայի հարազատները

Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում է առեղծված մնալ: Ի՞նչ բացատրություն են տվել իրավապահներին նախնական վարկածով ինքնասպան եղած կնոջ հարազատները: Պաշտոնական 2018 թվականի փետրվարի 15-ին Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել էին մոր եւ դստեր դիակները: Սակայն մինչ այդ` փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, մայր եւ աղջիկ տանից դուրս են եկել եւ դեռ չեն վերադարձել: Ասել է, թե ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո` երկու օր անց, մորն եւ դստերը գտան կամրջի տակ մահացած: Արդյունքում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի սպանություն եւ 110-րդ հոդվածի 1-ին մասերով` ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով: Ըստ քննչական կոմիտեի` մոր եւ դստեր մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել: Երեկ կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից: Քրեական գործով պարզվել է նաեւ, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Գայանեն եւ դուստրը այցելել են «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել այն եւ դուրս եկել: Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին` թե կինը եւ երեխան սննդի կենտրոնից ինչ երթուղային են նստել եւ ինչ ուղղությամբ են գնացել: Ինչ են պատմել հարազատները Armlur.am-ի փոխանցմամբ՝ հայտնի էր դարձել, որ Գայանե Հարությունյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում է աշխատել: Ըստ վերջինիս հարեւանների` ընտանիքը ապրում էր նորմալ պայմաններում: Պարզվել է, որ Գայանեն ամուսնալուծված էր եւ ապրում էր իր ծնողների եւ միակ դստեր հետ: Այն, որ Գայանեն սոցիալական վատ վիճակից ելնելով չի գնացել այդ քայլին, ըստ էության, պարզ է դառնում: Իսկ ի՞նչը կարող էր կնոջը դրդել գնալ ինքնասպանության եւ դեռ ավելին` իր հետ էլ տանել երեխային: Մի՞գուցե նրանց սպանել են եւ վայր գցել կամրջից, ցույց կտա տարվող քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթին Գայանեի մտահոգություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ երբ կինը երեխայի հետ տուն չի վերադարձել, ոստիկանության Մաշտոցի բաժնում երկու օր շարունակ ավելի քան երկու տասնյակ մարդ են կանչել` հարցաքննության եւ բացատրության համար, թե ինչ գիտեն Գայանեի եւ երեխայի մասին: Ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննվողների մեջ են եղել նրա մտերիմ մարդիկ, որոնք իրավապահներին տրված բացատրություններում հայտնել են, որ Գայանեն մտահոգվել է իր անձնականի մասով եւ հաճախ խոսել է այն մասին, թե ինքը ամուսնացավ, որից հետո իր կյանքը չստացվեց, հիմա ամուսնալուծվել է ու մնացել մենակ, ում է պետք մենակ մարդը, որ կողքին չունի կողակից, իր երեխան մնացել է մենակ, իր միակ դուստերն էլ կմեծանա ու, Աստված մի արասցե, իր բախտին արժանանա, ինչի համար ինքը շատ տանջվում է: Ըստ ցուցմունք տված հարազատների` ամուսինները փորձել են միանալ, բայց արդյունք չի եղել: Միգուցե այս հուսահատությունն էլ եղել է պատճառը, որ կինը գնացել է այդ քայլին: Նկատենք, որ իրավապահները նաեւ դպրոցում են ուսուցիչներին հարցուփորձ արել երեխայի մասին, սակայն ուսուցիչները հայտնել են, որ 9-ամյա Անահիտը շատ լուռ երեխա է եղել, ինքնամփոփ, ուստի կատարվածը իրենց համար եւս զարմանալի է: Դատելով Գայանե Հարությունյանի հարազատների կողմից նրա անձնականի մասին մտահոգություններից` ամենայն հավանականությամբ քննիչները կհարցաքննեն նաեւ Գայանե Հարությունյանի նախկին ամուսնուն` հասկանալու համար, թե նա ինչ կապ կարող էր ունենալ դստեր եւ նախկին կնոջ մահվան հետ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am