«Իլհամ Ալիևի հայտարարությունները միայն Ադրբեջանինը չեն». Վաղարշակ Հարությունյան

Ճշգրիտ պատասխան՝ դիպուկ շեշտադրումներով. այսպես բնորոշեց Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահի ելույթը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին: Նրա խոսքով, բավական ճշգրիտ դիտարկումներն առկա էին ոչ միայն ելույթում, այլև Սերժ Սարգսյանի՝ այնտեղ հնչած հարցերի պատասխաններում: «Ակնհայտ է այն դիտարկումը, թե ինչպես կարելի է բանակցել մի մարդու հետ, որը չի խոսում բուն հակամարտության հարցերի շուրջ, այլ ունի նկրտումներ Երևանի և այլ տարածքների նկատմամբ: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդը չի պատկերացնում բանակցային գործընթացի իմաստը, պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ և շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այստեղ տեղին է հիշել այն, որ դեռ 1996 թվականին, երբ Ադրբեջանում ընդունում էին Սահմանադրությունը, քննարկում էին, թե ինչպես գրել որն է Ադրբեջանի պետական լեզուն:

Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ իրենց մինչև 1918 թվականը համարում էին թաթարներ, 1918-1936 թվականը՝ թուրքեր, 1936 թվականից նոր անվանել են ադրբեջանցի: Հետևաբար, Իլհամ Ալիևը պետք է լավ պատկերացնի, թե ինչ է նշանակում խոսել այն տարածքների մասին, որոնք ունեն հազարամյա պատմություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նա կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ Եվրոպայի լռության պայմաններում Ադրբեջանից հնչող անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ: «Երբ ժամանակին Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության կողմից ճիշտ գնահատականներ չտրվեցին, մենք հետագայում համաշխարհային պատմության մեջ դրա հետևանքները տեսանք: Եվ եթե հիմա Ադրբեջանի նախագահը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված անհեթեթ հայտարարություններ է անում և չի ստանում համարժեք պատասխան, ապա նա գնում է քայլերի, որոնք հանգեցնում են իրավիճակի թեժացմանը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները միայն Ադրբեջանինը չեն: Դրանք պետք է դիտարկել այն համատեքստում, որ Իլհամ Ալիևը Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն է վարում՝ սպասարկելով նեոօսմանիզմի գաղափարախոսությունը»,- հավելեց Վաղարշակ Հարությունյանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am