Նոր մանրամասներ Դինա Ակոպովնայի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի մասին

Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: «Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին»,- ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը.

«Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»: Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան. «Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն եւ կասկած դրսեւորվի, որովհետեւ ենթադրաբար մյուսները ստել են»: Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ. «Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»: Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ եւ պարողներ, լուսանկարում եւ վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում. «Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»: Հիշեցնենք, որ հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն, չնայած մեր խնդրանքի, դեռեւս զերծ է մնում հարցազրույց տալուց: Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրեց, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միեւնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջեւ»: Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծում է՝ վիզաների եւ ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են՝ չէ որ կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործներին:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Եռաբլուրի տղաները մեզ չեն ների, որ այդ բենզինից օգտվենք․ Հարցում (video) «Աղվան ջան, էդ փալասին մի կպի, հոտ է գալիս դրանից»․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչ է սպասվում թոշակառուներին․ Ապրիլի 1-ից բոլոր նպաստներն ու թոշակները անկանխիկ են վճարվելու (video) #ՈՒՂԻՂ․ «Բանդիտների կրակոցները պետք են Նիկոլին»․ հոգեբան (video) ՄԻՊ-ի աբսուրդ արձագանքը՝ Աջափնյակում կրակոցների վերաբերյալ (video) «Սրիկա ք*ծ, բա դու ամոթ ունե՞ս»․ Խաչիկ Մանուկյանը խայտառակեց Հակոբ Մովսեսին (video) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը 948 մլն դրամ հատկացրեց «Արա՛, հերիք ա․ որտեղ նայում եմ՝ էս թուլից եք խոսում»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Նոր մանրամասներ՝ երեկվա կրակոցներից տուժածների մասին (video) Եվս 100 մլն վարկային բեռ «Արա՛, ուրեմն դուք ՔՊ-ով հովանավորում եք հա՞ մանկապղծությունը»․ Խաչիկ Մանուկյան (video) Զելենսկին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը Ո՞վ ամուսնացնելու Նիկոլին ու Աննային․․․ (video) «Նիկոլն ասֆալտը կերցրել է ՔՊ-ին․․․»․ Խաչիկ Մանուկյան (video) Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Գևորգ Դանիելյան Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը Դրամաշորթ Տիգրան Հակոբյանը՝ Հակոբ Մովսեսի պաշտպան․ Խաչիկ Մանուկյանը փակագծեր է բացում (video) «Mercedes» ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող «ՎԱԶ 2121»-ին և «ՎԱԶ 2107»-ին Որոնք կլինեն Փաշինյանի նախընտրական թեզերը (video) Աջափնյակում կրակոցներից տուժած անձանց վիճակը կայուն է, մեկը դուրս է գրվել, ԲԿ-ում մնացել է 5 վիրավոր Երեկվա միջադեպով մի քանի անձ ձերբակալվել են Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավը Շաբաթ օրը, ժամը 12։00֊ին կհանդիպենք Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում․ Իշխան Սաղաթելյան (video) Օլիգարխներն ու իշխանության ձեռքբերումները․ ինչու՞ է իրար խառնվել Փաշինյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am