Ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերել

Փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Սևան-Մարտունի ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) բեռնատարը: *** Փետրվարի 19-ին, ժամը 04:27-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի 35 DP 921 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 19-ին, ժամը 03:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Մեծ Սեպասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշոցք-Մեծ Սեպասար հատվածի 3-րդ կմ-ին արգելափակվել են 3 ավտոմեքենա: «ՎԱԶ-21014» մակնիշի 34 SQ 317 և «Nisan» մակնիշի 35 DT 821 պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով տեղափոխվել են մոտակա գյուղ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 840 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Մ.-ին տեղափոխել են Մեծ Սեպասար գյուղ: *** Փետրվարի 19-ին, ժամը 01:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf 5» մակնիշի 19 ZZ 333 (վարորդ՝ Ս. Ճ.) և «GAZ 53» մակնիշի 34 ZZ 604 պետհամարանիշերով (վարորդ՝ Ս. Շ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: *** Փետրվարի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Նաիրի ԲԿ-ի ետնամասում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mercedes E320» մակնիշի 35 FV 305 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Պ. Հ.) դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 19-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում, «GAZ 26» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշավարկ: Փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «GAZ 26» մակնիշի 34 AA 826 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 19-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված «GAZ-3110» մակնիշի 26 LU 412 պետհամարանիշով ավտոմեքենայի 2 ուղևորները (1986 թ. ծնված Ա. Ս. և 1993 թ. ծնված Ն. Ն.) վատառողջ են: Վերջիններիս փրկարարները տեղափոխել են Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետև փրկարարները վերադարձել են կանչի վայր: Նրանք արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղևոր): Վերադարձի ճանապարհին փրկարարները Կրասար-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին նկատել են ձյան շերտում արգելափակված «Mitsubishi Pajero» մակնիշի 24 SO 922 պետհամարանիշով ավտոմենքենա (վարորդ Գ. Թ.). վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am