Գեներալը հարվածի տակ է դնում Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու սկանդալային նիստի գարշահոտությունը դեռեւս երկար կիշխի քաղաքական դաշտում: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կազմակերպած «կոյուղաջրերի ակցիան» պարզվում է՝ խոցել է ոչ միայն ավագանու անդամներին, այլեւ՝ իշխող մեծամասնությանն առհասարակ: Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ-ական ավագանիների կողմից կիրառված բռնությանը եւ ոչ ավել, ոչ պակաս արդարացրեց այն: Նա ասաց, որ «Երկիր ծիրանիի» անդամները նպատակ ունեին խաթարելու ավագանու նիստի բնականոն ընթացքը:«Նրանց հնարավո՞ր էր կանգնեցնել, ինչը ես տեսել եմ: Ի՞նչ է նշանակում, ասում եք՝ կնոջ նկատմամբ բռնություն, ես այդտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա: Դա անընդունելի է, կեղտաջուրը շփել մարդկանց վրա: Այսինքն՝ եթե ես տղամարդ եմ, ձեռներս գրպանում, դուք պիտի գաք ինձ ապտակե՞ք: Ես էլ Աստվածաշունչ կարդացող մարդ եմ, մյուս երեսս էլ պիտի դեմ տա՞մ»,- հեգնեց Բաղդասարյանը: Սեռական ոտնձգության մասին հայտարարությունների մասին էլ ասաց. «Լկտիությունը պետք է չափ ունենա: Սա ամբողջ հայոց պատմության մեջ քաղաքական դաշտում առաջին դեպքն է, երբ նման հայտարարություն են անում սեռական բռնության մասին»: Դե, իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորի պատկերացումները հայ կնոջ կերպարի մասին սկսվում եւ ավարտվում է ՀՀԿ փափկասուն տիկնանց կերպարի շրջանակներում, ասենք հայ կինը պետք է աջուձախ վիրավորի ֆեյսբուքյան հանրությանը, սպառնա հանել նրանց աչքերը, որոնք կհանդգնեն բանակի ու նախարարի մասին թթու խոսք ասել, առաքինի հայ կինը պետք է բյուջեի հաշվին ամսեկան առնվազն 3 մլն դրամի հեռախոսազրույց ունենա, հայ կինը պետք է բիզնեսներ ունենա ու պետք է ընտրություններ կեղծի անգամ կրթօջախներում, պետք է անձնվիրաբար կուրծք ծեծի հանուն իշխանության, եւ նույնիսկ կարող է տղամարդկանց շշպռել եւ վիրավորել, եթե նրանց նշանակել են բարձր պաշտոնների, տեղադրել բարձր ամբիոններում: Ինչեւէ, ճաշակի հարց է՝ չընդունել, կին չհամարել մեկին, որը պայքարելու, իշխանության դեմքը ցույց տալու խիզախություն ունի: Ի տարբերություն Բաղդասարյանի, ավելի խորամանկ մեկ այլ իշխանական՝ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն փորձեց միջադեպը այլ հունով տանել՝ ոչ նալին, ոչ մեխին հարվածելու իր սովորությամբ, նա ասաց, որ ավագանու ՀՀԿ-ական անդամները արջի ծառայություն են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Դիտարկմանը, որ հենց Տարոն Մարգարյանի հրահանգով են նրանք հարձակվել ընդդիմադիր կանանց վրա, Սարոյանը պատասխանեց. «Ինքն ասեց` դեմն առեք, էդ չի նշանակում քելեք տփեք էդ կնանիքին։ Ինչ գիտեր, մեջն ինչ կա: Երևի մտածեցին` քիմիական ա, ոչ մեկ չէր պատկերացնում` ինչ ա-ինչ չի, սաղդ էլ տեսաք դրանց հագածը-կապածը, երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել»,- նշեց Սարոյանը: Սարոյանը նաեւ թասիբի գցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ինձ թվում ա` Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար ա, ինքը սաղ կնայի ու կվերլուծի ու կտենա»: Ասել է թե, Սեյրան Սարոյանը հստակ բնորոշել է՝ եղել է ծեծ, ծեծել են կնանիքին, հետեւաբար Տարոն Մարգարյանը պետք է դրանից հետեւություններ անի, այսինքն իշխանության ներկայացուցիչը ըստ էության ընդունում է, որ իշխանության ներկայացուցիչները մեղավոր են ու պետք է հետեւի պատիժը: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am