Լինել, թե՞ չլինել

Ելք-ում նորից հինգ հոգով յոթ երգ են երգում, երգն այդ նվիրվում է Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ավելի ճիշտ այդ գործընթացը կասեցնելու հնարավորության՝ լինել-չլինելու մասին: Իսկ այդ հարցում այստեղ մեղմ ասած տարակարծիք են: Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ամեն գնով պետք է կասեցնել այդ գործընթացը, նրա գործընկեր Էդմոն Մարուքյանը թեւաթափ է անում՝ արդեն ուշ է: «Մեզ համար ակնհայտ է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, ով 2014 թվականի ապրիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում: Այս իրավիճակը ներքաղաքական իրավիճակի սրացման մեծ պոտենցիալ ունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերթական պնդումն արեց Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին լկտիաբար խաբել են, ուստի ՀՀ քաղաքացին էլ այս առթիվ իր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն պետք է ունենա: Եթե ՀՀ քաղաքացիները կամարտահայտություն ցուցաբերեն առաջիկա ժամանակաշրջանում, այդ հարցը կլուծվի. «Ո՞վ է ի վիճակի վերցնել իշխանությունը ՀՀԿ-ից՝ ժողովուրդը»,- ասաց Փաշինյանը վստահեցնելով, որ այդ հարցում ինքը, հավանաբար, օրինակ կծառաjի: Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իրենք ժամանակին չպայքարեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման դեմ, երբ սահմանադրական փոփոխությունները տեղի էին ունենում, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ հետևյալը՝ այն Սահմանադրությամբ, որը 2015 թվականին գործում էր, Սերժ Սարգսյանը վերարտադրվելու որևէ պրոբլեմ չուներ և չի ունենալու նաև նոր Սահմանադրությամբ: Եվ ցույց եմ տվել դրա օրինակները: Ենթադրենք հիմա նախագահական ընտրություններ են տեղի ունենում հին համակարգով, և մենք ունենք խորհրդարանական այս բաշխվածությունը, Արմեն Սարգսյանն էլ հին համակարգով ընտրվում է նախագահ, Սերժ Սարգսյանն էլ գնում է վարչապետ, ո՞վ է լինելու երկրի ղեկավարը դե ֆակտո և դե յուրե: Հիմա էլ է գրված, որ երկրի նախագահը պետության գլուխն է, ես էս եմ ասել»-ասաց Փաշինյանը շեշտելով, որ ինքն անձամբ ամեն ինչ անելու է, որպեսզի գործընթաց սկսվի Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացի կասեցման ուղղությամբ: Լրագրողների ճշտող հարցին՝ իսկ Ելք դաշինքում կիսում են իր մոտեցումը, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց: Որովհետեւ պատասխանը բացասական էր լինելու: Խնդիրն այն է, որ այդ հարցում ոչ միայն չեն կիսում Փաշինյանի տեսակետը, այլ տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն: էդմոն Մարուքյանը ասում է, այլեւս հնարավոր չէ, ուշ է Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացի դեմ պայքարելու համար.<< Միանշանակ... 10 հազար դրամով գնացել ընտրել են: Բոլորը, ովքեր ընտրել են ՀՀԿ-ին, գիտեին, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին... Այս պահին ես չես տեսնում...>>,- news.am-ի հետ զրույցում ասել է նա: Ելք դաշինքի մյուս առաջնորդ Արամ Սարգսյանն էլ փորձել է լղոզել երկու գործընկերների տարաձայնությունները՝ պաշտպանելով եւ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած տեսակետը, եւ Էդմոն Մարուքյանի: Նա ասել է, որ այս պահին եթե չկա նման հնարավորություն, հանրությունը նման ցանկություն չունի, վաղը կարող է ունենալ եւ այդ ցանկությունն է որոշիչ լինելու: Այսպիսով՝ մինչ հանրությունը սպասում է, թե Ելք-ը երբ է դառնալու մեկ կուսակցություն՝ այդպիսով էլ ավելի կարծրացնելով այդ ուժը, ցույց տալու գաղափարական ընդհանրությունը , Ելք-ում տարաձայնություններն ավելի ցցուն են դառնում: Ի վեջո, եթե Ելք-ում այդքան խուսափում են անգամ իշխանափոխություն բառից, ինչպես կարող են այդ գործընթացի փորձ անել: Անի Սահակյան

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am