Մոսկվան նկատել է Ալիևի «զառանցանքը». իսկ ե՞րբ կսաստի «Երևանն ու Զանգեզուրը գրավող» Ալիևին

Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա իր լուծումը, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք հույս ունեք, որ այդ հակամարտությունը կստանա իր լուծումը: Եվ, ինչպես դուք գիտեք, մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում, իսկ ամենակարևորը՝ ակտիվորեն մասնակցում ենք այն ամենի իրականացմանը, ինչ նախանշել են կողմերը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ ինչպես կարող են ազդել հակամարտության վրա 2018թ. ընտրությունները Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Այսպես, Մոսկվան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը, ավելին՝ նման «հույս» է տեսնում: Բացի այդ, Զախարովան մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել: Մոսկվան, փաստացի երկրի ԱԳՆ-ի մակարդակով անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: Նույն ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»: Առաջին հայացքից, իհարկե, Մոսկվայի արձագանքը կարելի է դրական փաստ համարել, այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը անդրադառնում է Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը գրավելու» հայտնի հայտարարությանը: Բայց Ռուսաստանը նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հետևաբար արձագանքը պետք է լիներ շատ ավելի կոշտ ու խիստ: Բայց մենք ընդամենը լսում ենք հայտարարություն, թե Ալիևի նշյալ ելույթը «ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»: Առհասարակ, հայկական դիվանագիտությունն այստեղ անելիք ունի. Ալիևի հայտարարությունից հետո թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություններից, թե այլ երկրներից պետք էր ստանալ, եթե ոչ դատապարտող, ապա Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման կոչ անող հայտարարություններ: Սակայն մենք այս ուղղությամբ, կարծես, որևէ արդյունքի չենք հասել: Փաստացի միակ բացառությունն առայժմ Ռուսաստանն է, որը Զախարովայի մակարդակով անդրադարձավ Ալիևի՝ «զառանցանքին»: Թամար Բագրատունի

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am