Ի՞նչ են խոսել 3 ժամ առանց թարգմանիչի, ի՞նչ է որոշվում ՀՀ սահմանակից երկրի շուրջ

ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Արևելյան Եվրոպայում Վերջերս ԱՄՆ-ը հայտնել էր, որ պատրաստվում է ավելի քան 200 մլն դոլար ծախսել հիմնականում Արևելյան Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ռազմական օբյեկտների մոդեռնիզացման ու վերականգնման վրա: Օրերս ամենաբարձր  մակարդակով հայտարարվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները ավելացնում են ռազմական ծախսերը ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Եվրոպայում և կարծում, որ դա ոգեշնչում է եվրոպացի գործընկերներին ինքնուրույն ավելի մեծ ջանքեր գործադրել ռազմական ոլորտում, օրերս հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման ծրագրերը՝ ինչպես անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի տեսքով… Դա խթանիչ գործոն է եվրոպացիների համար՝ անել ավելին»,- ասել է Սթոլթեբերգը: Ընդ որում, Սթոլթենբերգը նշել է, որ ԱՄՆ ներկայության ավելացումն իրականացվում է ռազմական ոլորտում եվրոպական երկրների սեփական ջանքերի ավելացմանը զուգահեռ: «Մեր երկրներին անվտանգ պահելու համար ռազմական ծախսերի ավելացման կարիք ունենք», ասել է նա: Իսկ օրերս ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, որը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ եվրոպական դաշնակիցների վրա ճնշում է գործադրել ռազմական ծախսերը ավելացնելու համար: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենն ասել է, որ վերջին տարիներին Գերմանիան այդ ուղղությամբ մեծ ճանապարհ է անցել՝ ոչ միայն դադարեցվել է ռազմական ծախսերի կրճատման գործընթացը, այլև 20 տոկոսով ավելացվել է ՆԱՏՕ-ին հատկացվող ֆինանսական միջոցները: Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման ֆոնին այսօր կայացավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Ի դեպ, CNN-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թիլերսոնի ու Էրդողանի բանակցություններն անց են կացվել երեք ժամից ավելի՝ առանց թարգմանիչի, որպես թարգմանիչ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն օրերս Հորդանանում ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ` մինչև Անկարա ժամանելը: ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում: «Մենք կարիք ունենք նույն ուղղությամբ գործելու շարունակությունը գտնել»,- ասել է նա, ընդգծելով որ վերջնական նպատակը՝ Սիրիայում «Իսլամական պետությանը» պարտության մատնելն է: ԱՄՆ պետքարտուղար՝ Թուրքիա այցի ֆոնին, արդեն իսկ պարզ էր, որ բավական բարդ բանակցություններ են տեղի ունենալու: Բանակցությունների հիմնական թեման Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում հունվարի 20-ին մեկնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունն է, որի նպատակն է վերահսկողություն սահմանել քրդաբնակ Աֆրին նահանգի հանդեպ: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե ամերիկյան իշխանություններն անում են հնարավորը Սիրիայի հյուսիսում արյունահեղությանը վերջ տալու նպատակով, թուրքական բանակը Աֆրինում ծավալված գործողությունը դադարեցնելու մտադրություն չունի: Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը օրերս ճեպազրույցում չթաքցրեց այն իրողությունը, որ թուրք-ամերիկյան դիվանագիտական շփումների առկայությունն ինքնին Վաշինգտոնում որպես լուրջ առաջընթաց են դիտարկում: «Առաջընթացի ցուցիչներից մեկն էլ այն է, որ պետքարտուղարն անձամբ է մեկնում Թուրքիա: Դա վկայում է, թե այս հարցը որքան մեծ կարևորություն ունի մեզ համար: Օրերս Թուրքիա էր մեկնել Ազգային անվտանգության գծով խորհրդական գեներալ ՄըքՄասթերը։ Թուրքական կառավարության հետ ամենօրյա ռեժիմով աշխատում են նաև մեր փորձագետները: Սպիտակ տունը և ամերիկյան կառավարությունը [Աֆրինի] խնդրի վերաբերյալ լուրջ մտահոգություններ ունեն և չեն ցանկանում այնտեղ հետագա բռնությունների և իրադրության սրման ականատեսը դառնալ», - հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` նշելով նաև, որ Վաշինգտոնն ու Անկարան առաջիկա բանակցությունների ընթացքում պետք է փորձեն փոխշահավետ լուծում գտնել: «Պետքարտուղարը նախագահ Էրդողանին շատ հստակորեն մատնանշել է մեր մտահոգությունները: Անվտանգությանը վերաբերող Թուրքիայի մտավախությունները ևս լիովին արդարացված են, մենք հասկանում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում գործող մեր դաշնակիցը հանդիսանալով մտահոգություններ ունի Սիրիայում գործող որոշ ուժերի հետ կապված: Մենք ցանկանում ենք այդ թեման քննարկել թուրքական կողմի հետ, ցանկանում ենք այնպիսի լուծում գտնել, որը ընդունելի կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայում գործող ուժերի, Միացյալ Նահանգների, մյուսների համար», - նշում էր Հիթեր Նաուերթը: Հավելենք, որ թուրքական և ամերիկյան մամուլի վերջին օրերի հրապարակումների համաձայն, պետքարտուղար Թիլերսոնի բանակցությունների կարևորագույն թեմաներից մեկը լինելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում ստեղծված կացությունը: Անկարան արդեն իսկ հայտարարել է, որ Մանբիջը դառնալու է «Ձիթենու ճյուղ» գործողության հաջորդ թիրախը: Այստեղ, սակայն, ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված: Թուրքական իշխանությունները Վաշինգտոնից պահանջում են դուրս բերել ամերիկացի զինվորականներին` հնարավոր բախումներից խուսափելու համար: Այս շաբաթ Պենտագոնը ևս մեկ անգամ վերահաստատեց ամերիկյան կողմի դիրքորոշումը` իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում ամերիկացի զինծառայողները շարունակելու են մնալ Մանբիջում: Թուրքիան պահանջում է դուրս բերել քրդական ջոկատները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմից ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցը մեկնարկի երկու երկրների դիվանագետներն ու պետական գործիչները չեն էլ թաքցնում, որ ամերիկյան պետքարտուղարության ղեկավարին Թուրքիայի մայրաքաղաքում բավական բարդ բանակցություններ են սպասում: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթդին Ջանըքլըն հանդիպեց Բրյուսելում գտնվող մի խումբ թուրք լրագրողների հետ` հայտարարելով, թե Անկարան ամերիկյան իշխանություններին հստակ պայմաններ է առաջադրել, որոնց կատարումն, ըստ Անկարայի, հնարավորոթյուն կտա կարգավորել խորը ճգնաժամում գտնվող երկկողմ հարաբերությունները: «Մենք խնդրել ենք Միացյալ Նահանգների կառավարությանը՝ վերջ տալ Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղեր հանդիսացող ահաբեկչական կառույցներին` «Ժողովրդական պաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը ցուցաբերվող ցանկացած տեսակի օգնությանը: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի այդ կառույցները դուրս բերվեն «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմից»-հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հարկ է նկատել, սակայն, որ «Իսլամական պետության» ջախջախման մեջ առանցքային դեր խաղացած և ամերիկացիների աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կորիզը հենց քրդական ջոկատներն են: Նուրեթդին Ջանըքլըն նաև նշում էր, որ Անկարան լուրջ ակնկալիքներ ունի, թե պաշտոնական Վաշինգտոնն ի վերջո արմատապես կվերանայի Թուրքիայի հանդեպ վերջին շրջանում որդեգրած իր քաղաքականությունը: «Այս հանդիպման ընթացքում մենք նաև բարձրաձայնել ենք մեր այն ակնկալիքը, որ ԱՄՆ-ը ցանկացած դեպքում, երբ վտանգված է Թուրքիայի ազգային անվտանգությունը, մեզ առանց վարանելու աջակցություն կհայտնեն: Մենք նաև մեր մտահոգությունը հայտնեցինք ամերիկացի որոշ պաշտոնյաների ու գեներալների` Թուրքիայի անվտանգությանը վերաբերող վերջին հայտարարությունների առթիվ»,- նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` ըստ ամենայնի ակնարկելով ամերիկացի զինվորականների և դիվանագետների այն պնդումները, որոնց համաձայն՝ Մանբիջ քաղաքի ուղղությամբ թուրքական հարձակման դեպքում անգամ սիրիական այդ քաղաքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները դուրս չեն բերվի: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին ևս անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ծավալված իրադարձություններին` հույս հայտնելով, որ Թուրքիան այսուհետ հիմնական ուժերը կկենտրոնացնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի վրա: Դրա հետ մեկտեղ Մեթիսը պնդում էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հաշվի առնել Թուրքիայի շահերը տարածաշրջանում: «Կարծում եմ, որ մենք բոլորս հրաշալի կերպով հասկանում ենք, որ NATO-ի անդամ պետություններից, դաշնակիցներից միայն մեկն է, որ սեփական տարածքում բախվել է ապստամբական գործողությունների: Հյուսիս-ատլանտյան դաշինքը, ԱՄՆ-ը Թուրքիայի կողքին է, երբ այդ պետությունն անվտանգությանը վերաբերող լիովին արդարացված մտավախություններ է հայտնում: Պետք է հասկանալ,որ Թուրքիան սահմանակից է Սիրիային` այն ողջ քաոսային իրավիճակով հանդերձ, որ առկա է այդ երկրում», նշում էր ԱՄՆ-ի Պնախարարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am