Ադրբեջանում ևս արգելել են «Ստալինի մահը» ֆիլմը

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պրեմիերայի օրը որոշել է արգելել Ռուսաստանում արգելված «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը վարձույթից հանելուց մեկ շաբաթ առաջCinema plus ադրբեջանական կինոթատրոնների ցանցի զարգացման գծով տնօրեն Զաուր Դարաբզադեն haqqın.az կայքին ասել էր, որ սկանդալային բրիտանական-ֆրանսիական կատակերգությունն այնուամենայնիվ կցուցադրվի Ադրբեջանում: Ֆիլմի անոնսն արդեն հայտնվել էր Cinema plus-ի կայքում:

Սակայն պրեմիերայից մեկ օր առաջ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ֆիլմի փակ դիտում էր անցկացրել և որոշել արգելել ցուցադրությունը կինոթատրոններում:

«Ֆիլմը պատմում է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասինև դա մեր պատմությունն էիսկ այնինչ պատկերված էայդ ֆիլմումըստ Մշակույթի նախարարությանվիրավորում է այդ պատերազմում զոհվածների հիշատակը»,-ասելէԴարաբզադեն: «Ստալինի մահը» բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի կատակերգությունն է, որը կատակների քաղաքական ուղղվածությամբ հիշեցնում է Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը»ֆիլմը: «Ստալինի մահը» ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարի մասին: Ռեժիսորը զավեշտալի կերպով է ներկայացնում խորհրդային առաջնորդներին՝ Խրուշչովին, Բերիային, Ժուկովին: Հունվարի վերջին ֆիլմն արգելել էին ցուցադրել Ռուսաստանում: Ռուսաստանի մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը ֆիլմը դիտելուց հետո որոշել էր, որ ֆիլմը ո՛չ պատմական, ո՛չ մշակութային արժեք չունի, փոխարենը դրանում ապականվում են խորհրդային խորհրդանիշները՝ հիմնը, շքանշաններն ու մեդալները: Ելնելով այդ հանգամանքից՝ նախարարությունը հետ էր կանչել ֆիլմի վարձութային վկայականը: Այդ որոշումից հետո «Վոլգա» կինոընկերությունը, որը Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում ֆիլմի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է, վաճառքից հանել է «Ստալինի մահը»ֆիլմը: «ՌԴ մշակույթի նախարարության՝ «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության արգելքը փաստացի հանգեցրել է ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա ցուցադրության արգելքի»,-գրում է haqqin.az-ը: Սակայն Վրաստանում ֆիլմն ազատ ցուցադրվում է կինոթատրոններում, և ոչ մի քննարկում արգելելու մասին նույնիսկ չի գնացել: «Ստալինին մահը» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին մշակույթի նախարարության որոշումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանի սոցցանցերում: Ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն նշենք․
  • «Մշակույթի նախարարության որոշումը նշանակում է, որ Ադրբեջանն անկախ պետություն չէ»:
  • «Նրանք ֆիլմը նույնիսկ չեն էլ դիտել: Ես չէի համաձայնի Բերիայի՝ «գարշահոտ է փչում, ինչպես Բաքվի զուգարանում» խոսքերի հետ, Ժուկովն, ընդհակառակը, կարծես արծիվ ներկայացված լինի: Ընդհանրապես, ֆիլմը լավն է, սակայն ծիծաղելի չէ, ավելի շատ՝ տխուր»:
  • «Ադրբեջանը գնալով ավելի է նմանվում Ռուսաստանին: Եվրաֆոբիա, ֆիլմերի արգելքներ… հետո ի՞նչ է լինելու՝ Գուլա՞գ, Բելոմորկանա՞լ.…»
  • «Մենք ի՞նչ գործ ունենք ռուսական արգելքի հետՄի՞թե մենք չենք հռչակել մերանկախությունը 1991թինՄի՞թե Ստալինը մեր հերոսն էԱյդ համակարգը ոչնչացրել է մերինտելիգենցիանԵրկրորդ աշխարհամարտում զոհված մերհայրենակիցների լուսավորհիշատակը ոչ մի կապ չունի այս ֆիլմի հետ»:
Աղբյուրը՝ jam-news.net

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am