Խայտառակ հարված Մոսկվային. Ինչո՞ւ է ՌԴ-ն թաքցնում «գլուխը ավազի» մեջ

Արդեն մի քանի օր է միջազգային մամուլը սենսացիոն իրադարձության մասին տեղեկություններով է հեղեղված: Հայտնի է, որ փետրվարի 7-ին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի Հիշամ բնակավայրում տեղակայված շտաբին, որի հետևանքով մամուլի տվյալներով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ ռուսներ: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ փետրվարի 7-ին Ասադի ուժերը փորձել են գրավել «Սիրայի ժողովրդավարական ուժերի» շտաբը, ինչին ի պատասխան՝ ամերիկացիները հարվածել են նրանց: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, որ Սիրիայի կոալիցիոն ուժերի գլխավոր շտաբի վրա հարձակվել են շուրջ 300 զինվորականներ, և ամերիկացիները ստիպված են եղել միջամտել։ «Հստակ չէ, թե քանի ռուսաստանցի վարձկան է զոհվել, սակայն որ զոհեր եղել են, հաստատ է»,- հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Սպանված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են հրապարակվում: Այսպես, ըստ Bloomberg գործակալության անանուն աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, նրանց մեծ մասը՝ ռուսներ: The New York Times-ի հետ զրույցում նույնպիսի թիվ է բերել ռուս գործարար Ալեքսանդր Իոնովը, որն աշխատում է Սիրիայում անվտանգության ոլորտում: Նույն նյութում թերթը, վկայակոչելով սիրիացի անանուն սպային, նշում է, որ զոհվել է 100 ռուս: Այս տեղեկատվությունը որևէ վստահելի աղբյուրից չի հաստատվել: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդամենը հայտարարել է, որ Սիրիայում ռուսների զոհվելու մասին տեղեկատվությունը պետք է ճշտել պաշտպանության նախարարությունից: Վերջինս էլ հրաժարվել է հաստատել այդ տեղեկատվությունը: Այսպես, միջազգային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին հրապարակումները, որ Սիրիայում՝ Դեյր էզ Զորի մոտակայքում ԱՄՆ օդուժի և սիրիական ընդդիմության ուժերի հարվածներից զոհվել են հարյուրավոր ռուսաստանցիներ՝ «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններ, շարունակվում է թեժ քննարկվել: ՌԴ նախագահի թեկնածու՝ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին՝ այս տեղեկությունը պարզաբանելու համար։ Ռուս պաշտոնյաները, Յավլինսկու խոսքով՝ կատարվածի մասին իրարամերժ մեկնաբանություններ են անում։ Յավլինսկին Պուտինից պահանջել է հստակ պարզաբանում նշված հրապարակումների վերաբերյալ։ «Համոզված եմ, որ նման իրադարձության մասին տեղեկությունները պետք է հրապարակավ և բաց քննարկել։ Եթե Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել, ապա ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև գլխավոր հրամանատարը, պարտավոր են հայտարարել այդ մասին ու բացատրել, թե ով է պատասխանատու կատարվածի համար»,- գրել է Յավլինսկին: Նա Պուտինին հարց է տալիս՝ ինչու՞ են Ռուսաստանի քաղաքացիները մասնակցում Սիրիայում ընթացող ցամաքային գործողություններին այն դեպքում, երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական զորքերը դուրս են բերվել այդ երկրից, ու քաղաքացիական պատերազմն այնտեղ ավարտվել է: Պուտինը Յավլինսկու նամակին դեռ չի պատասխանել։ Նա, ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունն է հաղորդել, մի քիչ հիվանդ է, մրսել է և չեղարկել է իր մասնակցությամբ Կրեմլից դուրս նախատեսված բոլոր միջոցառումները: Ռուսաստանյան լրատվամիջոցները, մինչդեռ հայտնում են, որ արդեն Ռուսաստան են բերել զոհվածների դիերը: Նրանցից առնվազն հինգի ինքնությունն արդեն պարզվել է, անունները հրապարակել են տարբեր լրատվամիջոցներ։ Պեսկովն ասում է, որ մասնավոր «Վագներ» ընկերության վարձկանների մահվան մասին տեղեկությունը պետք է ստուգել, և որ ինքը համոզված չէ, թե Յավլինսկու ներկայացրած տվյալները հավաստի են։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ Դեյր էզ Զորի շրջանում, որտեղ փետրվարի 7-ին ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, ռուսաստանցիներ չեն եղել, սիրիական բանակն էլ չի համակարգել իր գործողություններն այդ շրջանում, և այդ պատճառով մեծաթիվ զոհեր են եղել։ Ինչու՞ է լռում պաշտոնական Մոսկվան արդեն մեկ շաբաթ... Այս հարցի պատասխանը մեկն է՝ մեղավորության պատճառով: Վստահաբար ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան մինչև հարված հասցնելը զգուշացրել է Մոսկվային, որ գործողություն է նախապատրաստվում: Ըստ որոշ հրապարակումների՝ Մոսկվան պնդել է, որ այդտեղ չկան ռուսական զորքեր: Ամերիկյան կողմն էլ հարված է հասցրել, հիմա հաստատում է, որ նման գործողություն է իրականացրել, բայց նաև հայտարարում են, թե չգիտեն, թե ովքեր են զոհերը: Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել զոհերի համար, որովհետև ի սկզբանե չի ցանկացել հաստատել, որ այդ տարածքում ռուսներ են եղել: Ու հիմա ստացվում է, որ Մոսկվային այլ քայլ չի մնում, քան «գլուխը ավազի» մեջ թաքցնելը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am