ԱՄՆ հետախուզությունը ԼՂ պատերազմ է կանխատեսում. Ո՞ւմ «դաբրոյով»

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառում, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է է՛լ ավելի սրվել: Այս մասին նշված է Վաշինգտոնում` Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում ներկայացված զեկույցում: «Համաշխարհային սպառնալիքների գնահատում» կոչվող ծավալուն այս փաստաթուղթը ամերիկացի օրենսդիրներին ներկայացրել է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը: Զեկույցում Լեռնային Ղարաբաղին Ագզային հետախուզության փորձագետները ընդամենը մեկ պարբերություն են հատկացրել․ - «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերը խուսափում են փոխզիջումներից և բախվում են աճող ներքին ճնշմանը: Ռազմական արդիականացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող ջանքերը և Հայաստանի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումը այն գործոններն են, որոնց հետևանքով լայնածավալ բախումների վտանգը 2018-ին պահպանվելու է»: Իհարկե, պատերազմի բռնկման հավանականությունը ոչ ոք չի բացառում, մանավանդ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Այսօր էլ այդ վտանգը պահպանվում է, և ահազանգի ուղիղ առիթ էր Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունը՝ Երևանն ու Զանգեզուրը «գրավելու» մասին: Պատերազմը շարունակում է հավանական մնալ, քանի դեռ Ալիևը խուսափում է բանակցություններում կառուցողական դիրքորոշում որդեգրել ու նրա միակ նպատակը բանակցությունները տապալելն՝ այլ «ճանապարհ» նրան չի մնացել: Ու այստեղ է, որ հարց է գալիս՝ ո՞ր դեպքում Ալիևը կարող է գնալ նման արկածախնդրության... Իհարկե, եթե ունենա «դաբրո»: Իսկ ո՞ւմ դաբրոն... Հարցն, իհարկե, հռետորական է: Բոլորի համար պարզ է, որ Թուրքիայից ու Ռուսաստանից նման «դաբրոյի» պարագայում միայն Ալիևը կարող է գնալ նոր պատերազմի: Թերևս, հենց սա են ցանկացել ցույց տալ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները՝ չբացառելով պատերազմի հավանականությունը 2018-ին: Ինչևէ, հրապարակված զեկույցում ամերիկացի հետախույզները բավական մանրամասնորեն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին` հանդես գալով մի շարք կանխատեսումներով: «Թուրքիան փորձելու է խոչընդոտել քրդերի մերձավորարևելյան հավակնությունները: Թուրքական ներխուժումը հյուսիսային Սիրիա վտանգում է «Իսլամական պետության» դեմ շարունակվող տարածաշրջանային գործողությունների ընթացքը: Բացի այդ, [Թուրքիայի քայլերը] մեծացնում են այս շրջանում տեղակայված ամերիկյան ուժերի համար առկա ռիսկերը», - նշում է Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը: Խոսելով Վրաստանում ստեղծված կացության մասին, ամերիկյան Ազգային հետախուզության փորձագետները երկու հիմնական խնդիրներ են առանձնացնում` Ռուսաստանի հետ հարաբերությունները և փոփոխությունների ենթարկվող ներքաղաքական միջավայրը: «Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակվող ռուսական օկուպացիան և այդ երկրի արևմտյան ինտեգրացիոն ձգտումների խափանմանն ուղղված [Մոսկվայի] ջանքերը շարունակելու են Թբիլիսիի համար անվտանգության ասպարեզում առաջնային սպառնալիք հանդիսանալ», - նշում են զեկույցի հեղինակները` նաև պնդելով․ - «Մեծ է հավանականությունը, որ իշխող «Վրացական երազանքը» առաջիկայում կփորձի քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում ընդդիմությունը վերջնականապես կհայտնվի անելանելի վիճակում: Չի բացառվում նաև, որ «Վրացական երազանքը» փորձի նվազեցնել իր իշխանության ինստիտուցիոնալ սահմանափակումները», - նշված է զեկույցում: Ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը Սենատում կազմակերպված լսումների ժամանակ չէր կարող շրջանցել նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների և Ռուսաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների թեմաները: Քոաթսի կանխատեսումները բավական հոռետեսական են․ - «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավել ավտորիտար մարտավարություն կորդեգրի` ուժեղացնելով վերահսկողությունը իշխանության առջև ծառացած մարտահրավերների ֆոնին: Ռուսաստանը կշարունակի օգտագործել քարոզչական հնարքները, սոցիալական մեդիան, հանրության ուշադրությունը շեղելուն ուղղված գործողությունները, [Ռուսաստանի հանդեպ] համակրանք տածող հանրային գործիչներին` փորձելով խորացնել Միացյալ Նահանգներում առկա սոցիալական և քաղաքական պառակտումները: Կասկած չկա, որ իր վերջին ջանքերը Ռուսաստանը հաջողված է գնահատում, և 2018-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրությունները դիտարկվում որպես Ռուսաստանի ազդեցության աճին ուղղված գործողությունների հեռանկարային թիրախ»: Թամար Բագրատունի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am