ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ (տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն»

Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: «Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին», – ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը. «Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»: Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան. «Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն եւ կասկած դրսեւորվի, որովհետեւ ենթադրաբար մյուսները ստել են»: Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ. «Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»: Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ եւ պարողներ, լուսանկարում եւ վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում. «Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»: Հիշեցնենք, որ հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն, չնայած մեր խնդրանքի, դեռեւս զերծ է մնում հարցազրույց տալուց: Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրեց, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միեւնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջեւ»: Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծում է՝ վիզաների եւ ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են՝ չէ որ կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործներին:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am