ԱՄՆ դեսպանատունը՝ Գոռ Վարդանյանի պահվածքի մասին

«Araratnews.am»-ը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է օրեր առաջ Երևանի ավագանու նիստում կատարված միջադեպը: Սա, թերևս, նաև այն պատճառով, որ ինչպես միշտ, այս անգամ ևս մեղավորները չպատժվեցին, կնոջ վրա ձեռք բարձրացնելու փաստն էլ իշխանական կուսակցության ներկայացուցիչները կամ պատճառաբանեցին նրանով, թե ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամներն են հրահրել, քանի որ իրենք մտածել են, որ կանայք ցանկանում էին տարաների պարունակությունը լցնել քաղաքապետի վրա, իրենք էլ կանխել են, կամ էլ շատերը պնդում էին, թե իրենք հարվածելու կամ բռնության տեսարանների ականատես չեն եղել, տեսանյութերի վրա հիմնվելով էլ կարծիք չեն կարող կազմել: Քննարկումները հատկապես բուռն էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի շուրջ, որը ավագանու կին անդամին փորձել էր բռնի ուժով դուրս հանել դահլիճից: Նման պահվածքի համար նա ո՛չ ներողություն խնդրեց, ո՛չ նկատողություն ստացավ, ո՛չ էլ հույսեր կան, որ Վարդանյանին որևէ մեկը կնախատի իր արարքի համար, եթե, իհարկե, հակառակը չլինի, ու նա չխրախուսվի հանրապետական մյուս գործիչներին բռնի ուժ գործադրելու մեջ օգնելու համար: Իսկ ի՞նչ հետևանքներ կունենար Գոռ Վարդանյանի արարքը, եթե նա դա աներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որի քաղաքացի է նաև հանդիսանում: Araratnews.am-ը դիմել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ իմանալու դեսպանատան դիրքորոշումը նման պահվածքի վերաբերյալ: Պատասխանում դեսպանատնից նշել են, որ ձեռնպահ կմնան մեկնաբանություն անելուց ներքին քաղաքական դաշտին առնչվող խնդրի վերաբերյալ, որի հետ կապված ներկայումս քննություն է ընթանում, հավելելով. «Պատմությունը սակայն ցույց է տվել, որ քննարկումը, երկխոսությունը և բռնության բացառումը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն են, որոնք խրախուսում են տարբեր տեսակետների բաց, թափանցիկ, խաղաղ և հարգալի դիտարկումը»»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am