Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների կորուստների մասին։
Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքը, հղում անելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հրապարակած տվյալներին, հայտնում է, որ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Սիրիայի քրդական ուժերի (YPG-PYD) զոհերի թիվը հասել է 1595-ի:
Հիշեցնենք, որ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողությունը սկսվել է հունվարի 20-ին։ Գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Գրում է Ermenihaber.am-ը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը