Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ պատից մի հրացան է կախել, որը պետք է «կրակի»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դատելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձեւակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձեւակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված ցուցանիշները: Այստեղ թվում է, թե խնդիրը տեխնիկական է, եթե արդեն կա քաղաքական որոշումը: Սակայն առաջին հայացքից տեխնիկական թվացող խնդիրն իրականում ունի նրբերանգներ, առնվազն այն առումով, թե արդյոք այդ բացատրությունը պահանջելու է ընդամենը ինչ որ մեկի համարձակություն եւ երեւակայություն, թե՞ պահանջելու է նաեւ իրավիճակների ստեղծում:

Այսինքն, Սերժ Սարգսյանը կանգ է առնելու իր վարչապետությունը բացատրելու եւ հիմնավորելու միայն տեքստային տարբերակի կամ այսպես ասած «քաղաքագիտական վերլուծությա՞ն» վրա, թե՞ Սարգսյանը փորձելու է ստանալ առավել լեգիտիմ եւ համոզիչ արձագանք հանրության շրջանում ու գնալ իրավիճակներ ստեղծելու միջոցով բացատրվելու տարբերակին: Իսկ այդ տարբերակն ընտրելու դեպքում էլ առաջ է գալիս հարց, թե ինչպիսին է լինելու «պրոֆիլի» ընտրությունը՝ դա լինելու է տնտեսություն, սոցիալական լարման աճ, թե՞ անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն ասվածն անշուշտ չի սահմանափակվում միայն արցախյան խնդրով եւ առաջնագծով: Ի վերջո կա նաեւ ներքին անվտանգության խնդիր եւ այդ մասով թերեւս արժե հիշել կամ պետք չէ մոռանալ, թե ինչ շեշտադրումներ է արել Սերժ Սարգսյանը վերջին շրջանում Անվտանգության խորհրդի նիստում եւ ԱԱԾ-ում: Խոսքն ահաբեկչության դեմ պայքարը ակտիվացնելու մասին է, այդ հարցում նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ անվտանգության խորհրդում բարձրաձայնել է Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած, նա դեռեւս մի քանի շաբաթ առաջ պատից կախել է մի հրացան, որը դրամատուրգիայի ժանրի կանոնների համաձայն ինչ որ պահի պետք է «կրակի»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am