Թուրքիան ու ԱՄՆ-ը քննարկում են Սիրիայում քրդական խմբավորումների հարցը/տեսանյութ/

Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ու քննարկել են Սիրիայում իրար հակասող շահերը: Գլխավոր խնդիրը քրդական զորամիավորումների նկատմամբ նրանց վերաբերմունք է: Թուրքիան Միացյալ Նահանգներին առաջարկում է, որ քրդերին պատկանող Ժողովրդի պաշտպանության միավորումները Սիրիայում հետ քաշեն իրենց ուժերը դեպի Եփրատ գետի արեւելյան ափը: Թուրքիան առաջարկում է նաեւ, որ Սիրիայի Մանբիջի շրջանում միասնաբար տեղակայվեն ամերիկյան եւ թուրքական ուժեր: Թուրք մի պաշտոնյայի կողմից հայտնած տեղեկությունների համաձայն, Միացյալ Նահանգներն այժմ քննարկում է այս առաջարկները, որոնք պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին են ներկայացվել Անկարա կատարած նրա երկօրյա այցի ընթացքում: Թիլերսոնն Անկարայում հանդիպում էր ունեցել թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի հետ, բանակցելու համար քրդական զինված խմբավորումներին աջակցությունը շարունակելու Վաշինգտոնի ծրագրի շուրջ: Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հրավիրել են համատեղ մամլո ասուլիս, որի ժամանակ Թիլերսոնը խոսել է Սիրիայում ընդհանուր նպատակների մասին: ‘’Մեր երկու երկներն ունեն նույն նպատակներն այստեղ: Գլխավոր նպատակը Սիրիայում ԴԱԵՇ-ի տապալումն է, անվտանգ ու կայուն գոտիների հաստատումը եւ անկախ ու միասնական Սիրիայի պահպանումը: Մենք հարգում ենք իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի օրինական իրավունքը, եւ լրջորեն ենք վերաբերվում անվտանգության հարցում ՆԱՏՕ-ում մեր դաշնակից Թուրքիայի մտահոգություններին’’: Խոսելով քրդաբնակ Աֆրինի շրջանի մասին`Թիլերսոնն ասել է, թե ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային ռազմական գործողություններում ցուցաբերել զսպվածություն` խուսափելու համար քաղաքացիների շրջանում կորուստներից եւ այնպիսի գործողություններից, որոնք ավելի կսրեին իրավիճակը տարածաշրջանում: Հիշեցնենք, որ Թուրքիան օդային ու ցամաքային գործողություններ սկսեց ընդդեմ Սիրիայի հյուսիսարեւմտյան Աֆրինի շրջանի` նպատակ ունենալով այստեղից հետ մղել քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումներին: Անկարան այս խմբավորումը համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ ունի այն մտավախությունը, որ Սիրիայում ինքնավարության որեւէ կարգավիճակ ստանալու դեպքում քրդերը նույնը կպհանջեն իր տարածքում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան Սիրիայում կկարողանա իրականացնել համատեղ քայլեր Միացյալ Նահանգների հետ այն ժամանակ, երբ Ժողովրդի պաշտպանության քրդական միավորումները կհեռանան Մանբիջի շրջակայքից: Նրա խոսքերով, իրենք կազմել են հետագա բանակցությունների ‘’մեխանիզմներ’’ եւ ծրագրում են նորից հանդիպել մարտի կեսերին, մնացյալ տարաձայնությունները հարթելու համար:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am