Խուզարկությունից հետո Արթուր Վարդանյանին չեն վերադարձվել ամուսնական մատանին, ժամացույցը ու շորերը

Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում լուծվեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպանի հարցը՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ որպես նրա պաշտպան վերանշանակված փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը ներգրավվեց գործում: Պաշտպանը կիրականացնի նաև ամբաստանյալ Արթուր Եղիազարյանի պաշտպանությունը:

Դատարանը լուծում տվեց նաև ամբաստանյալների՝ մերձավոր հարազատների հետ տեսակցությունների խնդրին՝ այժմ տեսակցելու թույլտվություն ունեն երեքական մերձավոր ազգական, այսուհետ ամբաստանյալները հնարավորություն կունենան տեսակցել ավելի ընդլայնված՝ օրենքով նախատեսված մերձավոր ազգականների հետ: Ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ ժամանակին որպես իրավունքի սահմանափակման հիմքերից մեկը նշվում էր այն, որ գործից մաս է անջատված ու ընթանում է նախաքննություն: Մեղադրողը պատասխանեց, որ այդ հիմքը պահպանվում է, անջատված մասը նախաքննության փուլում է: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմից միջնորդությունները, համապատասխան գրություններ կուղարկվեն քրեակատարողական հիմնարկներին: Դատարանում շարունակվեց գործի 12-րդ և 13-րդ հատորներում ներառված գրավոր ապացույցների հետազոտումը:Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն: Դրանցից մեկում, մասնավորապես, արձանագրվել էր, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանը վիճաբանության է բռնվել խցում՝ մեկ այլ կալանավորի հետ, վեճը կանխվել է ՔԿՀ աշխատակցի կողմից, դրա մասին նախապատրաստվել են նյութեր: Ըստ ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի տան խուզարկության արձանագրության, նա մինչև խուզարկություն սկսելը ներկայացրել է երկու որսորդական հրացան: Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին վարչապետ ու Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գ.Մարգարյանի տանը խուզարկություն կատարելու որոշումն, ըստ նյութերի, ընդունվել է հունվարի 13-ին, սակայն խուզարկվողին այն ներկայացվել է հունվարի 14-ի ամսաթվով: Դատարանում հրապարակվեց նաև Հ-1 հեռուստաընկերության գրությունն առ այն, որ գործով երեք կին ամբաստանյալները մուտք են գործել հեռուստաընկերության տարածք «Երգ երգոց» հաղորդաշարի հաղորդմանը մասնակցելու նպատակով, նրանց ուղեկցել է ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը: Ամբաստանյալ Նելլի Մինասյանը զանգահարել է հաղորդման ադմինիստրատորին, հայտնել հաղորդման նկարահանմանը մասնակցելու ցանկության մասին, նա էլ համապատասխան գրանցում է արել:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ Տիգրան Բոյաջյանն այնտեղ չի եղել, այդ հանգամանքը հետագայում պարզվել է: Տ.Բոյաջյանն իր հերթին նույնպես ասաց, որ ինքը հեռուստաընկերությունում չի եղել, մինչդեռ «առաջին խափանման միջոցը երկարացվել է այդ հիմքով»: Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ Մարաշի տան խուզարկությունից հետո իրեն չեն վերադարձվել ամուսնական մատանին, ժամացույցը ու շորերը: Դատարանը նշեց, որ ապացույցների հետազոտումից հետո ինքը կարող է անդրադառնալ այդ հարցին: Դատական նիստն հետաձգվեց՝ Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն հրավիրվեց, իսկ վերջերս մայրացած Նելլի Մինասյանը ուներ իր փոքրիկին կերակրելու խնդիր: Հաջորդ դատական նիստին ապացույցների հետազոտումը կշարունակվի:     

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am