Թուրքիայում հանդես են եկել սպառնալիքների լեզվի դեմ՝ C-400-ի ձեռքբերման կապակցությամբ
Թուրքիան հանդես է գալիս ընդդեմ սպառնալիքների լեզվի՝ ռուսական C-400 զենիթա–հրթիռային համակարգերի ձեռբերման կապակցությամբ,– հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք չենք օգտագործում և չենք հանդուրժի սպառնալիքների լեզուն։ Այո, ԱՄՆ կոնգրեսը օրենք է ընդունել, բայց մենք պետք է ապահովենք մեր ազգային անվտանգությունը։ Մենք կուզեինք ձեռք բերել անվտանգության ապահովման միջոցները մեր դաշնակիցներից, բայց այնտեղ անընդհատ ինչ որ խնդիրներ կան։ Մենք խոսել ենք ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաև այլ երկրների։ Ռուսաստանի հետ մենք ավարտել ենք բանակցությունները և ստորագրել ենք համաձայնագիրը կոնգրեսից բավական առաջ, միայն մանր հարցեր էին մնացել վարկի և այլնի հետ կապված»,– ասել է Չավուշօղլուն։
