«Ելքի» օրինագիծը մերժվեց
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը մերժվեց՝ ստանալով 35 կողմ, 38 դեմ և 0 ձեռնպահ քվե։ Ըստ կառավարության եզրակացության, օրինագիծն էականորեն նվազեցնում է պետական բյուջեի եկամուտները, և ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարության պահանջով և ԱԺ կանոնակարգ-օրենքով, քվեարկության դրվող նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
