Լապշինը մտադիր է ադրբեջանական փողերով ներդրում անել Արցախում
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է ադրբեջանական փողերով ներդրում անել Արցախում: Լապշինը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ և եթե այն հաղթի, ապա ստացած գումարը ինչ-որ ձևով կծախսի Արցախում: «Ենթադրենք՝ տեսականորեն, ես Ադրբեջանից ստացա 50 հազար եվրո եւ դրանով Ստեփանակերտի կոնյակի գործարանից գնեցի 1000 շիշ լավ հնեցված ղարաբաղյան կոնյակ։ Կնշանակի՞ դա, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է կատարում Ղարաբաղի տնտեսությունում»,- նշել է բլոգերը ֆեսբուքյան իր էջում։
