«Դե չեն ուտում մեր քաղաքացիները BMW-ի ֆառ, հիմա ինչ անենք». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում ընթանում է ԵԼՔ խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտքերի փոխանակության ժամանակ նշեց, որ գնաճը 2.6 տոկոսից շատ ավելի բարձր է. «Մենք պետք է մի բան մեր մտքում պահենք, որ առնվազն առաջիկա երկու տարում թոշակ ու նվազագույն աշխատավարձ չի բարձրանա: Կառավարության ղեկավարն օրեր առաջ այս ամբիոնից շատ հպարտ հայտարարեց, որ շատ նվազ է մեր գնաճը, ունենք 2.6 տոկոս գնաճ: Ես կարծում եմ, որ մեր վիճակագրական ծառայությունը կամ այն կազմակերպությունները, ովքեր ապատեղեկատվություն են ներկայացնում կառավարության ղեկավարին, պիտի ենթարկվեն պատասխանատվության: Այո, եթե 2.6 տոկոս գնաճ ենք ներկայացնում, պիտի տեսնենք, թե ինչն ենք հաշվում և ինչպես ենք հաշվում: Ասացին, որ BMW-ի ֆառերի գինն էժանացել է: Նայում եմ առաջին անհրաժեշտության սպառողական կենսաապահովման զամբյուղը: Նայում եմ՝ հաց, կաթ, կարտոֆիլ. BMW-ի ֆառ առաջին անհրաժեշտության զամբյուղում չկա: Դե չեն ուտում մեր քաղաքացիները BMW-ի ֆառ, հիմա ինչ անենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Այնուհետև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի պարենի կազմակերպության գներով կտրուկ գնանկում է տեղի ունեցել մի շարք սննդամթերքների մասով՝ կաթ, միս, շաքարավազ: «Էդ ո՞նց է լինում, որ միջազգային շուկայում գնանկում է, մեզ մոտ գնաճ է տեղի ունենում: Ես խնդրում եմ այստեղ հրավիրեիք այդ ոլորտի, նաև բենզինի և դիզվառելիքի ոլորտի տիրակալներին, որպեսզի իրենք բացատրեին, թե ոնց է լինում, որ Ռուսաստանում բենզինի ու դիզվառելիքի գինն ընդամենը 8 տոկոսով է աճել, իսկ Հայաստանում՝ 30»,- ասաց նա:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am