Բռնվեք, գալիս է

«Հայկական վերածնունդի» վերածված ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը չի հանձնվում: Չնայած կյանքը նրան վերջերս տհաճ անակնկալներ է մատուցում, կամ ավելի ճիշտ հատուցում է իր անցյալի համար, սակայն նա չի հանձնվում եւ շարժվում է առաջ: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՎԿ-ի հիմնադիր հինգ կուսակցությունները որոշում են կայացրել առանձնանալ , իսկ այսօր պարզ դարձավ, որ այդ կուսակցությունը արտահերթ համագումար է արել եւ որոշել, որ ՀՎԿ-ն ու ՕԵԿ-ը միավորվում են ու նորից դառնում ՕԵԿ: Իսկ սա նշանակում է, որ իշխանության կողմից մի քանի անգամ տարած, հետ բերած Արթուր Բաղդասարյանը ստարտի է կանգնում, նոր վազքուղի դուրս գալու համար : Թե ինչ ճանապարհ ու ինչերի միջոցով անցավ Արթուր Բաղդասարյանը գիտենք բոլորս, ու գիտենք, որ Բաղդասարյանը քաղաքական դաշտում եղել եւ մնում է անգերազանցելի ճամբարափոխ, ով պատեհ պահին հայտնվում է կամ իշխանության կողքին, կամ ընդդիմության: Վերջին ռեաբիլիտացիան ապրիլյան ընտրությունների նախաշեմին, երբ մոտ մեկ տասնյակ անհայտ կուսակցություններ միավորվեցին Հայկական վերածնունդ կուսակցության անվան տակ՝ փորձելով ձերբազատվել ՕԵԿ խարանից: Սակայն Սերժ Սարգսյանը անակնկալ մատուցեց իր քաղաքական հոգեզավակին եւ Բաղդասարյանի ղեկավարած ուժը չանցավ խորհրդարան: Թվում էր, թե այդ ամենից հետո պետք է ավարտվեր Արթուր Բաղդասարյանի էպոպեան եւ իր դարն ապրած ու մինչեւ ոսկորները մաշված Սերժ Սարգսյանի հարճը քաղաքական երկնակամարում կնքեր իր մահկանացուն, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը: Արդեն մի քանի ամիս է տեղեկություններ են շրջում, որ Բաղդասարյանը բարձր պաշտոնի է անցնելու, մեկ փոխվարչապետի, մեկ ՍԴ նախագահի, իհարկե, պարզից էլ պարզ է, որ այդ լուրերը սպրդվում են հենց նրա կողմից ու տեսանելի դարձնում, որ Բաղդասարյանը հանձնվողներից չէ: Դրա վառ ապացույցն է նաեւ ՀՎԿ-ից նորից ՕԵԿ-ի հետողորմեան: Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին: ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկված պատասխանում հայտնվում է, որ ԵԺԿ-ն Հայաստանի կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը: Բանն այն է, որ սոսկ միֆ է, թե Բաղդասարյանը բազում կուսակցություններ միավորեց իր շուրջ ու դարձավ մեծ դաշինքի առաջնորդ, բանն այն է, որ անգամ հանրության զզվանքն առաջացնող ՕԵԿ-ը որպես քաղաքական ուժ միայնակ ավելի ծանրակշիռ ազդեցություն ուներ, քան այդ ՀՎԿ-ն: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ էր, և երբ այդ կուսակցությունը լուծարվեց, ինքնաբերաբար դադարեցվեց ՕԵԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցությունը: Արթուր Բաղդասարյանին թվում էր, որ եթե ինքը հայտնի, որ «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է, ուղղակի իրենք անունն են փոխել հայ հասարակությանը ֆռռացնելու նպատակով, ՀՎԿ-ին միանգամից կվերցնեն ԵԺԿ: Բայց պարզվեց, որ Եվրոպայում չհավատացին նրա <<կտերին>> եւ մի քանի անգամ մերժեցին ՀՎԿ-ի հայտը ԵԺԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Ավելին մամուլում լուրեր հայտնվեցին, որ ԵԺԿ ուղարկված դիմումը եղել է բավական սրտաճմլիկ: Բացի այն, որ դիմումում հերթական անգամ հիշատակվել է այն փաստը, որ ՀՎԿ-ն նույն «Օրինաց երկիր» կուսակցությունն է, նոր դիմումում հիշատակում է եղել նաև ԵԺԿ նախկին նախագահ՝ հանգուցյալ Վիլֆրիդ Մարթենսին: Բաղդասարյանը գրել է, որ իրենք ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հարցով խոսել են Մարթենսի հետ, և հանգուցյալը իր դրական վերաբերմունքն է արտահայտել խնդրի նկատմամբ: Այսինքն Արթուր Բաղդասարյանը զբաղվել է քաղաքական դիակապտությամբ՝ փորձելով համոզել, որ եթե իրենց մերժեն, ապա դրանով արհամարհած կլինեն ԵԺԿ առաջին նախագահի հիշատակը: Հիմա վերադարձը ՕԵԿ-ին Արթուր Բաղդասարյանի առջեւ նոր հնարավորություն կբացի եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին բարձրանալու քաղաքական հարթակներ, իսկ դրանից դեպի իշխանություն քայլն ավելի սահուն եւ <<հիմնավոր>> կլինի: Այնպես որ, բռնվեք, Բաղդասարյանը նորից վերադառնում է: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am