Մեկնարկել է Սամվել Բաբայանի դիմումի քննումը
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Նախորդ նիստում նա հայտարարել էր, որ պետական մեղադրողի և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն ապօրինի է։ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
