Մեր մեծ ու փոքր ողբերգությունները

Այն, որ Արցախի հարցը Հայաստանի գոյության հարցն է, շատ է ասվել ու գրվել: Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ժամանակի ընթացքում կանգնած են եղել ցավոտ՝ «տարածքների հանձնման» խնդրի առաջ: Բոլորն էլ, թերևս, մտորել են, թե ինչի կլինի, եթե իրենց պարտադրեն գնալ այդ քայլին, ու բոլորի համար թիվ մեկ հարցը եղել է՝ ինչպե՞ս դիմագրավել... Այսօրվա իշխանությունն էլ երաշխավորված չէ, որ այդ պահանջը չի ներկայացվելու իրենց, որքան էլ Ալիևն անկանխատեսելի լինի, ռազմատենչ ու ապակառուցողական, դրանից ամենևին չի բխում, որ հայկական կողմի առաջ չի դրվի «տարածքների հանձնման» պահանջ: Ու այստեղ է, որ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչպիսի՞ իշխանությունն ու պետությունը կարող է դիմագրավել հնարավոր ճնշումներին... Իհարկե՝ ուժեղ, կայացած, ինքնաբավ պետությունը: Իսկ ե՞րբ է պետությունն այդպիսին համարվում... Պատասխանը շատ պարզ է՝ երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը գաղափարական են, ծառայում են երկրի հասարակությանը, ի շահ պետության զարգացման: Այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին ծեծկռտուք է տեղի ունեցել: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները «յուրօրինակ» ոճով են որոշել ՀՀԿ-ականների դեմ պայքարել: Նրանք հոտավետ նյութ են բերել, որպեսզի քաղաքապետը և ավագանին շնչեն ու պատկերացնեն, թե ինչ օդ են շնչում Նուբարաշեն համայնքի բնակիչները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղու պատճառով: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների բարձրացրած հարցը խիստ կարևոր է ու սպասում է անհապաղ որոշման, սա՝ միանշանակ: Բայց արդյո՞ք այդպես են հարցերի լուծման հասնում... Իհարկե, «ԵԾ» անդամների նկատմամբ բռնության կիրառումը բոլորովին չի արդարացնում որոշ ՀՀԿ-ական «մուսկուլավորների» գործողությունները, որոնք վերջապես ինքնադրսևորվելու առիթ ստացան և որոշեցին իրենց «շնորհքով» էլ վերջապես «փայլել»: Առհասարակ, պետք է մտորենք մի թեմայի շուրջ. շուտով երեք տասնամյակ գոյություն ունեցող պետությունում ինչու՞ են մեր «ընդդիմություններն» այսքան թույլ, խղճուկ, անճար ու անհեթեթ: Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանություններն ունեցել են ուժեղ, գաղափարական ընդդիմություններ. դա ԱԺՄ-ն էր 1996-ին՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին, և Տեր-Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման վերջին ամիսներին ու Սերժ Սարգսյանի իշխանավարումից սկսած՝ սկզբնական շրջանում: Եվ վերջ...Մնացած ամենը ընդդիմություն չէր, այլ ընդդիմության «տնազ»: Հայաստանի «ընդդիմադիրները», կարծես, ամեն ինչ անում են, որպեսզի գործող իշխանությունը նրանց ֆոնին ավելի լուրջ թվա, Սերժ Սարգսյանն էլ՝ Արիստոտել: Ու դրանում նախևառաջ հենց իրենք՝ ընդդիմադիրներն են մեղավոր, իրենց տրագիկոմեդիկ ու խղճուկ պահվածքով ու գործողություններով: Այ, օրինակ վերջին թարմ իրադարձության օրինակով՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու նրա «առաջնորդ» Զարուհի Փոստանջյանը: Ակնհայտ երևում է՝ նրանք ունեն միայն մեկ գերնպատակ: Որպեսզի «ԵԾ» կուսակցության մասին հիշատակվի՝ նրանք պատրաստ են ամեն անհեթեթ ու զավեշտալի քայլի, միայն թե տեսախցիկներում երևան, միայն թե նրանց մասին գրեն: Հանուն այս նպատակի, կարելի է վեր կենալ, գնալ հարևան Թուրքիա ու Վրաստան՝ հանրահավաք անել անհեթեթ պահանջներով՝ այլ երկրի քաղաքացի հանդիսացող հայերի համար: Նկատենք, որ օրինակ ժողովրդավարական Գերմանիան Թուրքիայի պաշտոնյաներին թույլ չտվեց իր երկրի քաղաքացի հանդիսացող թուրքերի համար հանրահավաքներ անցկացնել Գերմանիայի տարածքում: Էրդողանին, ինչպես ասում են՝ «կուլտուրական» ասացին՝ «գնա քո երկրի քաղաքացիների համար համերգներ տուր»: Բայց մեր «իրավաբան», «Երկիր ծիրանի» կուսակցության «առաջնորդին» ձեռնտու չէ սա հասկանալ: Ուրիշ որտե՞ղ թատրոն խաղալ, եթե ոչ հարևան երկրներում, կամ էլ՝ երևանյան առևտրի սրահներում ու շուկաներում: Սա ողբերգություն է, մեր մեծ ողբերգությունների մեջ փոքրիկ, որովհետև «դերակատարներն» են շատ փոքր, բայց իրականում սա իսկական տրագիկոմեդիա է: Ի՞նչ վտանգների ու սպառնալիքների առջև է կանգնած մեր պետությունը, իշխանությունը մի կողմից: Ինչպե՞ս պետք է դիմագրավենք հնարավոր սպառնալիքներին... Ու թվում է, որ ուժեղ ընդդիմությունները կարող են ինչ-որ առումով աջակցել իշխանությանը՝ բախտորոշ որոշումներից զերծ պահելու հարցում, սակայն մյուս կողմից՝ ունենք այն, ինչ ունենք... Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am