Հայաստանում առնվազն 21,9 տոկոս գնաճ է տեղի ունեցել. Փաշինյանը բացահայտումներ է անում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձագետների հետ միասին ուսումնասիրել է և պարզել, որ Հայաստանում 2017-ին գնաճը կազմել է ոչ թե 2.6 տոկոս, ինչպես կառավարությունն է հայտարարում, այլ առնվազն 21.9 տոկոս: Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2.6 տոկոս, որը ծիծաղելի թիվ է: Մենք փորձագետների հետ արել ենք թվերի վարժություն, որով հստակ ցույց ենք տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում գնաճը կազմել է առնվազն 21.9 տոկոս։ Կառավարությունն ասում է, որը գնաճը կազմել է 2.6 տոկոս, ինչը, ըստ էության ծիծաղելի թիվ է», -ներկայացրեց Փաշինյանը։ Նրա խոսքով, Հայաստանում գնաճի վրա ազդեցություն են ունենում միջազգային շուկայում գների վայրիվերումները, գնաճային սպասումները և, իհարկե, հետընտրական շրջանում կաշառքների վերադարձը. «Երկու ընտրություններ ենք ունեցել՝ Երեւանի ավագանու եւ խորհրդարանական: Հիմա  ընտրակաշառքների հետ հավաքման պրոցես է գնում»: Ինչպես նշեց՝ միջազգային շուկայում  շաքարավազի գինը  մոտ  39,4  տոկոսով էժանացել է, իսկ  ՀՀ –ում՝ 6,2 տոկոս: «Հույս ունեմ, որ պարոն Ալեքսանյանը էլույթ կունենա եւ կփարատի այն կասկածները, որ գործ ունենք ընրակաշառքների հետ հավաքման գործընթացի հետ»,- նկատեց Փաշինյանը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am