Դամասկոսում հրատարակվող «Ալ Վաթան» անկախ թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում Եփրատ գետի վրա գտնվող Ռաքա քաղաքում շարունակվում են զինված բախումները ԻՊ ահաբեկչական խմբավորման՝ միմյանց ախոյան զինյալների միջեւ:
Տեղի բնակիչներից ԻՊ-ի շուրջ 200 կողմնակիցներ, որոնք մտնում են «Ալ Անսար» կազմավորման մեջ, հանդես են եկել «Ալ Մուհաջիրինի» օտարերկրյա վարձկանների կամայականությունների դեմ: Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ռմեյլա թաղամասում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանվել է թունիսցի վարձկանների պարագլուխ Աբու Ալի աթ Թունիսին:
Ռաքայի մի քանի թաղամասերում բնակիչները պաշտպանել են «անսարների» խռովությունը: Կառավարության՝ ընդհատակում գործող կողմնակիցները, օգտվելով դժգոհությունից, տների վրա կախել են Սիրիայի ազգային դրոշները եւ ցույցեր անցկացրել իսլամական ծայրահեղականների կառավարման դեմ: Հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ հուզումներն ընդգրկել են Ռմեյլա, Դարաիա, Ֆիրդոուս, Էլ Աջիլի եւ Էլ Բաքրի թաղամասերը:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը