Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ВАЗ 21099–ն ու Mercedes-ը.վիրավորներից մեկը մարմնավաճառ է/տեսաշար/

Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում Ժամը 17:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում բախվել են 35-ամյա Էդգար Բրոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 06 AO 099 համարանիշի և 37-ամյա Հենրիկ Պետրոսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի 55 RR 588 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ի վարորդ Է. Բրոյանն ու նրա ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանութւան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեկան հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կամուն Մխիթարյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Լ. Մկրտչյանը Գյուրիում հայտնի է որպես «գիշերային թիթեռնիկ» և նա 2017 թվականի նոյեմբերի 4-ին իր ընկերուհու հետ նույնպես վթարի էր ենթարկվել և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Ընկերուհին տեղում մահացել էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալեքսանդր Աբդուլգարիմովը Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի 21 հասցեի դիմաց՝ Մաքսային պահեստների հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 XX 818 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մզեզաբուկի Ինգիկոևիչին պատկանող DAF մակնիշի DL -504-LD համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 27-ամյա Լուսինե Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ մյուս ուղևորուհին՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 23-ամյա Լիլիթ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Ղազարյանի և քրեական հետախուզություն բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am