Սերժ Սարգսյանի նրբագեղ խաղը կան ինչպե՞ս է ՀՅԴ-ն «հանուն հայրենիքի» քերում փոխվարչապետի պաշտոնը

«Իրատես» թերթը գրում է. «Խաղը փոխվում է. մինչեւ ուր, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացների լատենտ համադրումը արձանագրում է՝ փորձ է արվում «պոկում» ապահովել։ Խոսքը նախ եւ առաջ գեոքաղաքական զարգացումների մասին է, որին էլ իր հերթին ցանկանում է «վերահարմարվել» Հայաստանը, ուր այս պահին «օջախային» բռնկումներ են՝ քաղաքապետարանում, քաղաքապետարանի բակում՝ «կոյուղաջրերի» օրը քաղաքացիական հասարակությամբ առլեցուն, Արտաշատում «կոմֆորտի մեջ» հայտնված Հովիկ Աբրահամյանի «անհանգստություններում», Շիրակի համալսարանում տեղի ունեցողում, սոցցանցերում՝ «Սասնա ծռերի» օրերին համարժեք ակտիվացումում, «Նիկոլի բոստան՝ խմբապետ Կոստան» կոնֆիգուրացիաներում։ Ի դեպ, փոքրիկ անդրադարձ՝ կրկին լիալուսնի տակ հայտնված ՀՅԴ-ի մասով, որի «առաջնորդներից» կոալիցիոներ Արմեն Ռուստամյանն այս օրերին վերցրեց եւ ուժեղ «հաթաթա տվեց» Սերժ Սարգսյանին, թե ապագա վարչապետը պետք է իմանա, որ չունի այն իշխանությունը, ինչ ունի այսօր եւ որ՝ ոչ թե բոլորը կախված են իրենից, այլ ինքն է կախված լինելու բոլորից։ Ճիշտ է, ոզնու վրա նստելու դարավոր եւ «բարձր կուլտուրա» ունեցող ՀՅԴ-ն իրականում բազար է անում իշխանական պորտֆելների եւ ապագա փոխվարչապետի պաշտոնը «հանուն հայրենիքի» քերելու մասով, այնուհանդերձ, պետք է արձանագրել՝ ֆորս մաժորի դեպքում ՀՅԴ-ն չի երկնչի միանալ վերը նշված «օջախային» պայքարողներին։

Դառնանք Արմեն Սարգսյանին։ Այսօր այն օրը չէ, որ պետք է բացենք Արմեն Սարգսյանի վրիպումների ու կոդերի ամբողջական փաթեթը, արձանագրելու՝ բոլոր դեպքերում նա փորձում է հնարավորինս անկախ, իր խոսքերով` «պատմական առաքելությամբ» խաղացող դառնալ՝ մեկ ջուր ածելով իր բարեկամ ՀՅԴ-ի (չմոռանանք, որ Հրայր Մարուխյանը նրա հորաքրոջ ամուսինն է եղել, ինչը ինքնին կոդային է), եւ չորրորդ հանրապետության ՀՅԴ-ական թեզիսը հենց այնպես չէր Ա. Սարգսյանի կողմից օդ նետվել ու «բռնվել» ՀՀԿ-ից՝ Շարմազանովի եւ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանի կողմից, որպես խիստ անընդունելի մոտեցում (այս մասին եւս՝ մեկ ուրիշ անգամ)։

Չենք կարող անդրադառնալ Սերժ Սարգսյանի նրբագեղ խաղին, որովհետեւ Հայաստանի շուրջ փոխվում է գեոքաղաքական խաղը. ներկայացնենք լոկ դրա քրոնոլոգիան. ա) ԱՄՆ-ի դեսպանատունը ծանուցել է Հայաստանի կառավարությանը՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: բ) Ամերիկյան հետախուզական զեկույցն արձանագրել է, որ Ադրբեջան-Հայաստան լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում առաջիկայում չեն բացառվում։ գ) Իսրայելի հետ Սիրիայում չհայտարարված պատերազմի մեջ հայտնված Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով «ահռելի» մեսիջներ է փոխանցել Հայաստանին՝ տնտեսական ուղղվածության, որոնց խորքում խիստ քաղաքական զգուշացում-դետոնատորներ էին դրված։ դ) Եվ վերջապես. բացի նրանից, որ Աֆրինում եռում են բազում շահեր, Սիրիայում «մաստեր-կլաս» տված Ռուսաստանը հայտնվել է բավական զգայուն վիճակում՝ կորցրած 200 զինվորների պատճառով նաեւ, որի մասին հաղորդում է ԱՄՆ-ը, բացառում՝ Ռուսաստանը։ Դրան էլ գումարվում է Օրսկ թռչող ինքնաթիռի աղետը, որը, նույն ԱՄՆ-ի կարծիքով, ահաբեկչության արդյունք էր։ ե) ՈՒ թե սրան էլ գումարում ես մարտի 18-ին ընտրությունների գնացող, սակայն այս պահին տնից դուրս գալու «վիճակ» չունեցող Վլադիմիր Պուտինի հիվանդանալու հանգամանքը, ապա ունենում ենք լուրջ, «հեռուներ» գնացող վերադասավորությունների ալքիմիա, որից ստացված հավասարումն անգամ կարող է անակնկալի բերել խաղն սկսած ալքիմիկոսներին»: Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am