Ինչից է կախված Բաբլոյանի մնալ-գնալու հարցը

Չնայած քաղաքական շրջանակների ողջ ուշադրությունը բեւեռված է դեպի 2018-ի ապրիլ եւ հատկապես, թե ով կդառնա ՀՀ վարչապետ, ով նոր Սահմանադրության եւ կառավարման մոդելի համաձայն, կվերցնի երկրի փաստացի ղեկավարումը պակաս կարեւոր չէ, թե ով է կիրականացնի խորհրդարանի ղեկավարումը։ Թե նոր ձեւավորվելիք կառավարությունից բխող էլ ինչ փոփոխություններ լինեն քաղաքական վերնախավում, ովքեր հրաժեշտ կտան պաշտոններին, ովքեր պաշտոններ կստանձնեն ամբողջովին իր լիազորությունների մեջ մտած պառլամենտական համակարգում, ցույց կտա ժամանակը։ Փոխարենը այսօր կարելի է կանխատեսել ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի մնալու նպատակահարմարության հարցը: Հիշեցնենք, որ թեեւ Սահմանադրության պահանջով միայն կառավարությունն է մեխանիկորեն լուծարվում Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո, այդուհանդերձ, չեն դադարում լուրերը, որ ԱԺ խոսնակի պաշտոնը կլքի նաեւ Արա Բաբլոյանը։ Սրան զուգահեռ մամուլում հավանական փոխարինողների անուններ են հայտնվում՝ ի դեմս ՀՀԿ-ական փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդուարդ Շարմազանովի: Սակայն ինչպես նշեցին Նոր Սահմանադրության համաձայն ապրիլի 9-ին, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, կառավարությունը մեխանիկորեն կլուծարվի, բայց ԱԺ նախագահի դեպքում նման պահանջ չկա։ Միայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով է,որ հնարավոր է առաջ գա նաեւ նրա փոփոխության հարցը։ Եթե ամեն բան իր հունով գնա եւ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, կարող ենք չկասկածել, որ նա չի փոխի իր զինակից Բաբլոյանին։ Բանն այն է, որ ԱԺ-ն դառնալու է կառավարության դակիչ մարմինը եւ ով, եթե ոչ Բաբլոյանը կարող է սահուն իրականացնել այդ ամենը, որեւէ մեկի հետ խաղերի ու գործարքների մեջ չմտնել եւ անակնկալներ չմատուցել կառավարությանն ու դրա ղեկավարին: Հավանական թեկնածուներից բոլորին կարելի է կասկածել այդ հարցում, բայց ոչ Բաբլոյանին: Սակայն եթե Սերժ Սարգսյանը որոշել է կատարել իր խոստումը եւ այլեւս ղեկավար պաշտոն չզբաղեցնել, այլ ստվերային կառավարում իրականացնել, ապա թերեւս Բաբլոյանին հրաժեշտ կտան, ու նրա փոխարեն կնշանակվի քաղաքական ինտրիգներին տիրապետող մեկը, որպեսզի կարողանա հակակշռել ապագա կառավարությանն ու վարչապետին։ Հարկ է նշել, որ Բաբլոյանի նշանակման առաջին իսկ օրից նրան համարում են ժամանակավոր, բայց պաշտոնավարման կարճ ժամանակը ցույց տվեց, որ նա հիմնականում բարեհաջող կերպով իրականացնում է իր պարտականությունները՝ ամենակարեւորը՝ չի տրվում ընդդիմադիրների սադրանքներին եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մտավոր կարողություններ ունի: Նրանից գոհ է նաեւ Սերժ Սարգսյանը եւ այդ մասին մեկ ամիս առաջ բացահայտ արտահայտվեց, երբ նախագահականում հյուրընկալել էր ԱԺ խորհրդին, որի կազմում  է խորհրդարանի խոսնակը: Հիշեցնենք, որ ՀՀԿ ղեկավարը, գնահատելով նորընտիր խորհրդարանի աշխատանքները, իշխող ուժին հորդորեց ավելի զուսպ լինել , փոխարենը գնահատանքի խոսքեր հնչեցրեց Արա Բաբլոյանի հասցեին․ «Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը» ,-մասնավորապես նշել է Ս․Սարգսյանը։ Այնպես որ եթե չլինեն ֆորսմաժորներ՝ այս հարցը կարելի է փակված համարել: Անի Սահակյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am