Ովքեր են Մարինա Խաչատրյանին ծեծողները. Քրեական ուշագրավ պատմություններ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։Նշենք, որ armtimes.com-ը գրել էր, որ ծեծի հիմնական մասնակիցներից ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին հասցված գույքային վնասի վերաբերյալ, հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ եւ հատուցում ստանալու նպատակով, նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում:Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու եւ գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս պարտադրմամբ եւ թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից: «Ժամանակ»-ի տրամադրության տակ հայտնված նյութերից մենք պարզում ենք, որ Վասպուրակ Մարտիրոսյանից ոչնչով հետ չի մնում միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երեւանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ:Մասնավորապես մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ է դառնում, որ Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է գնում։Այդ տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբոր՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբորը պատկանող տունը դարձել է բանկի սեփականությունը:Դիմող կողմը իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ պատրաստ է ապացուցել, որ Արտակ Գասպարյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (1-ին կամ 2-րդ մաս) հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ։Ինչպես նշեցինք, այս գործով դեռ քննություն է գնում։ Նշենք, որ Արտակ Գասպարյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 1994թ-ից ծառայության է անցել ՀՀ ՆԳՆ Նոր Նորքի բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր:2004 թ-ից աշխատել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ բաժնում` որպես հատկապես կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր, որից հետո 2009թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ոստիկանության շտաբում: Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է պատվոգրերով եւ մի շարք շքանշաններով:2012թ-ին ոստիկանության փոխգնդապետի կոչումով անցել է ծառայողական կենսաթոշակի:Վերը թվարկված երկու դեպքերը վառ ապացույցն են, թե ովքեր են հավաքված ավագանու ՀՀԿ խմբակցությունում։ Փաստորեն նրանք ոչ միայն կին ծեծող են, այլեւ թաթախված են քրեական տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանցից բացի, ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ են հայտնի քրեական դեմքեր, մականունավորներ։ Օրինակ՝ ավագանի վերջին նիստերից մեկի ժամանակ Անահիտ Բախշյանին վիրավորած Ծիտը՝ Արմեն Սահակյանը եւ ուրիշներ»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am